Ֆրանսիայի նախկին նախագահը RTL ռադիոկայանի ուղիղ եթերում, առավոտյան ծրագրի ավարտին ցանկացել է լսել Ազնավուրի ILS SONT TOMBÉS երգը նվիրված Հայոց ցեղասպանությանը: «Ինչո՞ւ այդ երգը ընտրեցիք»- հարցնում է հաղորդավարը:
«Որովհետեւ սա ամենագեղեցիկ երգն է... արցունք է քամում... նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը... տեղի է ունեցել 1915-ին...Դրա մասին երբեք այսպես չի գրվել... նա բացարձակ հանճար է»,- պատասխանում է Սարկոզին: Նա նաեւ ասում է, որ երգով ավելի շատ բան կարելի է ասել, քան քաղաքական ճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել