black_ipad_mini_ios_7_hero

Եթե պատրաստվում եք ձեռք բերել նոր iPad Air կամ iPad mini 2, ապա հին iPad-ը վաճառելը կարող է կարևոր դեր խաղալ ֆինանսական հարցում: Նույնիսկ ամիսներ կամ տարիներ անց Apple ապրանքանիշը շուկայում չի կորցնում իր արժեքը: Նոր iPad-ների թողարկումից հետո այս խնդիրը դարձել է ավելի ակտուալ, որի նպատակով bSmart-ը պատրաստել է հատուկ նյութ, որտեղ կխոսենք, թե ինչպե՞ս կարելի է շահավետ վաճառել հին iPad-ը, որպեսզի ձեռք բերել Air կամ mini 2:

Որպեսզի ճիշտ նախապատրաստեք հին iPad-ը վաճառելու համար, պետք է կատարեք մի քանի քայլեր`

  • ամբողջությամբ ջնջեք բոլոր տվյալները Ձեր iPad-ից

 

new ipad

  • կարգի բերեք iPad-ի բոլոր տվյալները և պատրաստեք iPad-ի որակյալ լուսանկարներ

original

  • մի մոռացեք աքսեսուարների և օրիգինալ մալուխների (кабел) մասին

new ipad 2

Ինչպե՞ս  iPad-ը դնել վաճառքի

new ipad 3

Եվ այսպես, վերը թվարկված քայլերը կատարելուց հետո կարող եք արդեն մտածել iPad-ը վաճառքի դնելու մասին: Որևէ տեղ հայտարարություն գրելու ժամանակ, բոլոր տվյալները գրեք անկեղծորեն, այնպես «ինչպես, որ կա»:

Սարքը բնութագրելիս պետք չէ այն ներկայացնել որպես նոր սարք, եթե այն ամբողջությամբ քերծվածքների մեջ է: Բացի դրանից, հայտարարության տեքստը պետք է լինի տեղեկատվական` ինչպիսի՞ն է պլանշետի ներկայիս վիճակը, որքա՞ն է այն օգտագործվել, որտեղի՞ց է գնվել, ունի արդյո՞ք երաշխիք, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել