Ձմեռային հարսանիքներն այնքա՜ն հեքիաթային են: Ինքը՝ բնությունն է դառնում տոնի զարդարանքը` ամեն ինչ սպիտակ ու տոնական է, տիրում է Ամանորի մթնոլորտը, բոլորն ուրախ ու երջանիկ են: Ահա 10 խորհուրդ նրանց, ովքեր ցանկանում են անմոռանալի դարձնել իրենց ձմեռային հարսանիքը:
1. Գրագետ մոտեցում ցուցաբերեք կերպարների ընտրությանը
Ձմեռային հարսանիքն, իհարկե, իր շտկումներն է մտցնում հարսի ու փեսայի կերպարների ստեղծման հարցում: Մի կողմից դրսում պետք է ձեզ տաք ու հարմար զգաք, իսկ ներսում չշոգեք: Հիշեք, որ ժամանակի մեծ մասն ամեն դեպքում անց եք կացնելու ոչ դրսում, ուստի պետք չի բրդյա գուլպաներ հագնել :)
2. Կազմակերպեք թեմատիկ ֆոտոսեսսիա
Ձմեռը հիանալի առիթ է մանկությունը հիշելու, ձնեմարդ պատրաստելու, ձնագնդիկ խաղալու կամ անտառում թեյախմություն կազմակերպելու համար: Դա կարող է հարսանեկան ֆոտոսեսսիայի կամ love-story-ի լավ թեմա լինել: Մի վախեցեք ցրտից. չէ՞ որ երբ սիրահարները միասին են, նրանք ջերմացնում են միմյանց սիրով:
3. Շահարկեք ձմռան թեման դեկորում
Ձմեռային նախշեր, կենցաղային իրեր, հագուստ, գործվածքներ և նյութեր. այս ամենը կարող է լինել ձեր հարսանեկան դեկորի մի մասը: Հիշեք, թե կոնկրետ ինչի հետ է ձմեռն ասոցացվում ձեզ մոտ, և օգտագործեք դրանք: Ինքներդ ստեղծեք ձեր ձմեռային հեքիաթը:
4. Հյուրասիրեք հյուրերին տաք ըմպելիքներով
Ձմեռային զբոսանքից հետո հիանալի է մի բաժակ տաք թեյ կամ սուրճ ըմպելը: Կապ չունի, թե որտեղ եք նշելու հարսանիքը` ռեստորանում, քաղաքից դուրս, թե այլ տեղ. ստեղծեք ընտանեկան մթնոլորտ և հյուրասիրեք ներկաներին ինչ-որ տաք բանով` գլինտվեյն, թեյ, սուրճ: Մարդիկ ոչ միայն կտաքանան, այլև կլցվեն տոնական տրամադրությամբ:
5. Ավելացրեք գունային տրամադրություն
Մի վախեցեք փորձարկումներ անելուց: Ձմեռային դասական գունային գամման սպիտակի և ոսկեգույնի համադրությունն է: Դրանք տոնական տրամադրություն կստեղծեն և կօգնեն չշփոթել հարսանիքը Ամանորի հետ: Իսկ եթե ցանկանում եք ամանորյա տրամադրություն ստեղծել՝ օգտագործեք կարմիրի և կանաչի համադրությունը:
6. Ստեղծեք հարսի անսովոր ծաղկեփունջ
Ծաղկեփնջի համար օգտագործեք ձմեռային ծաղիկներ և բույսեր: Ձմեռային ծաղկեփնջերում լինում են եղևնու ճյուղեր կամ եղևնակոն, բայց ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից և հարսանեկան մնացած զարդարանքներից:
7. Մի վախեցեք ձնից
Շատերը հրաժարվում են ձմեռային հարսանիքից՝ ցրտի և վատ եղանակի պատճառով: Իհարկե, քաղաքում դժվար է գեղեցիկ ձմեռ տեսնել, բայց ահա քաղաքից դուրս, այնքան գեղեցիկ ձնեպատ վայրեր կան: Ուստի պետք չի վախենալ եղանակից, պետք է պարզապես ճիշտ տեղանք ընտրել:
8. Նոր տարվա շեմին նախապես ամրագրումներ արեք
Ձմռանը բազմաթիվ նորապսակներ վայելում են հերթերի բացակայությունը, եթե միայն չեն ամուսնանում Ամանորի շեմին: Ուստի, եթե ձեր հարսանիքը դեկտեմբերի վերջին է, ապա չմոռանաք նախապես ամրագրել ռեստորանը, հյուրանոցը, լուսանկարչին և այլն:
9. Մի շփոթեք հարսանիքն Ամանորի հետ
Ամանորն ու հարսանիքը տարբեր տոներ են: Անգամ, եթե որոշել եք ամուսնանալ Ամանորի գիշերը, բացատրեք հյուրերին, որ հիմնական առիթը ձեր ամուսնությունն է:
10. Ձմեռային հարսանիքի առավելությունները
Հիշեք, որ ձմեռային հարսանիքը ոչ միայն գեղեցիկ է, այլև շահավետ: Ռեստորանների, ֆլորիստների, դիզայներների, լուսանկարիչների մեծ մասն ավելի մատչելի են դառնում: