Շուտով առիթ կունենանք կրկնելու լավ հայտնի
Դե,եթե գինու մեջ է
ճշմարտությունն ու հարկավոր է «անպայման» խմել,
խմել, որքան սիրտդ կուզի...)))
Խմել ու գինու մեջ «խեղդել զգացական ցավը...
վիրավորանքը...սփոփանք գտնել կամ զվարթացնել, քնքշացնել սիրտը......», ուրեմն խմեք...Սակայն մի մոռացեք, ինչպես բոլոր խմիչքները, հրաշալի ռեակտիվ է նաև գինին, որի մեջ ի հայտ է գալիս մարդն ամբողջությամբ. մարդը մնում է մարդ, իսկ«ոչ մարդը»...ավելի լավ է լուռ մնամ... )))
Ու մինչ գինու մեջ ճշմարտություն ենք փնտրում, գինին էլ նենգորեն մեզ է բացահայտում ...)))
Ճշմարտությունը գինու մեջ է...
Այս արտահայտության իրական իմաստը հետևյալն է. «Ինչ կա սթափ մարդու մտքին՝ այն գինովցածի լեզվին է»: Վերաբերվում է
այն հանգամանքին, երբ մարդն ալկոհոլի
ազդեցության տակ դառնում է ավելի ազատ, ձերբազատված,
«համարձակ», անկաշկանդ, «ճշմարտախոս», մի
խոսքով, սանձարձակ...
In vino veritas...այս գեղեցիկ
արտահայտությունը կարող ենք գործածել
ցանկացած իմաստով, և ամեն մեկս մեր «փչացածության» չափով
համապատասխան իմաստ
հաղորդել նրան՝ հարբեցողությունը դատապարտելուց
մինչև այդ արատավոր
երևույթի ամբողջական
«արդարացում»...
Ճշմարտությունը գինու մեջ է... Այս խոսքերը պատկանում են հռոմեացի
փիլիսոփա
Pliny Ավագ -ին(24-79 մ.թ.):
Հաճախ In vino veritas արտահայտությունը շարունակում են
այսպես. «Ճշմարտությունը գինու մեջ է, իսկ
առողջությունը՝ ջրի»...)))
Ունի նաև
այսպիսի մեկնաբանություն. «Ճշմարտությունը գինու մեջ
բազմիցս է խեղդվել » :))
Դե, քանի որ գինու, լավ գինու
մեջ «ճշմարտություն» կա, ապա ճշմարտություն որոնելու ՁԵՐ չափը թող լինի մինչև ուրախ երգեր երգելու աստիճան... :))
In vino veritas... այս արտահայտությունը օգտագործել է նաև Բլոկն՝ իր «НЕЗНАКОМКА» ստեղծագործության մեջ...