2013-ի ամենաոճային աստղերը` ըստ Vogue-իPanorama.am-ը գրում է.

Vogue ամսագիրը կազմել է հայտնիների ցուցակը, որոնց հագուստը 2013 թվականին ճանաչվել է ամենաէֆեկտիվը, մոդայիկը և ճաշակով ստեղծվածը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ցուցակը բաղկացած է 10 հորիզոնականից:

Ամենաոճային հայտնիների ցուցակում երգիչներ, արտիստներ, մոդելներ և շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ են: Նրանց թվում, ում հագնվելու ոճն առանձնացրել է Vogue-ը, հայտնվել են ամերիկացի դերասանուհի Քերի Վաշինգտոնը, բրիտանացի մոդել Կարա Դելեվինը, երգչուհի Ռիհաննան, ինչպես նաև Միրանդա Քերը:

Ամսագիրը ցուցակում ներառել է նաև Քեյթ Բլանշեթին, ոսկերչական զարդերի դիզայներ Յուջիան Նիարհոսին, մոդելյեր Ստելլա Մակկարտնիին, ֆրանսիացի մոդել և դերասանուհի Լեա Սեյդուին և այլ հայտնիների:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել