1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, People ամսագրի հետ հարցազրույցում ասել է, որ Քիմի և Քանյեի հարսանեկան արարողությունը դժվար թե համեստ և հանդարտ լինի: «Մեր ընտանիքը բավականին մեծ է»,- հավելել է նա:
Քրիսի խոսքերով` փեսացուն և հարսնացուն արդեն որոշակի գաղափարներ ունեն արարողության կազմակերպման վերաբերյալ: Չնայած որ ինքը ևս այդ հարցի վերաբերյալ իր առաջարկություններն ունի` կասկածում է, որ սիրահարներն իրեն թույլ կտան խառնվել:
Ինչ վերաբերում է պսակադրությանը` Ջեններն այդպես էլ չի հստակեցրել` արդյո՞ք կոնկրետ օրը նշանակված է: Այնուամենայնիվ, Քիմի մայրը հույս ունի, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_239905.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



