1in.am-ը գրում է.
Երիտասարդ կինը, ով երեխա է լույս աշխարհ բերել Նորմանդիայի Շառլ Նիկոլ հիվանդանոցում, մինչև վերջերս տանջվում էր սաստիկ ցավերից:
Բանն այն է, որ նրան վիրահատող բժիշկը մոռացել է նրա մարմնից հանել վիրահատական մկրատը: Գործիքը մի քանի շաբաթ մնացել է ֆրանսուհու արգանդում: Այս մասին գրում է New York Daily News-ը:
Նշվում է, որ մկրատը կնոջ մարմնում է մնացել վեցուկես շաբաթ: Չորեքշաբթի երեկոյան կինը կրկին վիրահատական սեղանին է հայտնվել, և բժիշկները հեռացրել են այդ առարկան: Պետք է նշել, որ վերոնշյալ վիրահատությունը վստահել են այն նույն վիրաբույժին, ով կնոջը վիրահատել էր կեսարյան հատման ժամանակ:
Հիվանդանոցն ընդունել է իր մեղքը, սակայն ֆրանսուհին ու նրա ամուսինը մտադիր են առաջիկայում դատական հայց ներկայացնել, քանի որ նման դեպքերը Ֆրանսիայի հիվանդանոցներում ավելի ու ավելի հաճախ են կրկնվում:



