1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին հայտնել է, որ կցանկանար լոնդոնյան ակումբ վերադառնալ մարզչի կարգավիճակով:

«Կցանկանայի ապագայում զբաղվել ֆուտբոլին մոտ ինչ-որ գործունեությամբ: Ավելի լավ կլինի, եթե կարողանամ «Արսենալ» վերադառնալ: Հնարավոր է, դա մարզչական գործունեություն լինի: Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել:

Դեռ որոշ քայլեր պետք է անեմ, որպեսզի մարզիչ դառնալու հնարավորություն ունենամ: Չի կարելի հենց այնպես ակումբ գալ և գլխավորել թիմը: Դա բարդ խնդիր է: Երազում եմ «Արսենալ» վերադառնալ: Իսկ թե ինչ կլինի այնուհետև, դեռ վաղ որոշել»,- ասել է Անրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել