1in.am-ը գրում է.

Ավստրիացիները երկար տարիների ընթացքում առաջին անգամ սկսել են ավելի քիչ գումար ծախսել նվերների համար Սուրբ ծննդի նախօրեին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման եզրահանգման են եկել Ավստրիայի մանրածախ առևտրի ոլորտի մասնագետները: Նրանց տվյալներով՝ դեկտեմբերի առաջին կեսին վաճառքի ցուցանիշները ցածր են եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից:

Ավստրիայի էկոնոմիկայի պալատի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ այս տարի յուրաքանչյուր մեծահասակ ավստրիացի նվերների համար կծախսի շուրջ 380 եվրո՝ 30 եվրո պակաս նախորդ տարվա համեմատ:

Խանութների դեկտեմբեր ամսվա շրջանառությունը բացարձակ թվերով կարող է հասնել 2012թ. 1.52 միլիարդ եվրո ցուցանիշին, սակայն ինֆլյացիան հաշվի առնելով՝ դա կշնանակի մանրածախ առևտրի նվազում:

Մասնագետների պնդմամբ՝ դրա պատճառը հարկերի աճն է, ինչի հետևանքով բնակչության իրական եկամուտները կրճատվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել