1in.am-ը գրում է.
Նեանդերթալացիները կարողացել են խոսել՝ կարծում են ավստրալացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ կատարելով նեանդերթալացու ենթալեզվային ոսկրի համալիր ռենտգեն հետազոտություն:
Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է պարզել, որ դրա ներքին կառուցվածքը նման է մարդկայինին: Բացի այդ, մեխանիկական լարվածության ազդեցությամբ նեանդերթալացիների ոսկորը գործել է մոտավորապես մարդու ոսկորի նման:
Հետազոտողների կարծիքով՝ դա մատնանշում է , որ նեանդերթալացիները կարողացել են խոսել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_239843.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել