Պատասխանիր հարցերին՝ ընտրելով տրված տարբերակներից մեկը: Եղեք հնարավորինս անկեղծ:
Յուրաքանչյուր «a» պատասխանի համար ստացեք 0 միավոր, «b» պատասխանի համար՝ 2 և «c»-ի համար՝ 1, այնուհետև գումարեք միավորները:
1. Որքանո՞վ եք կախված ուրիշների կարծիքից, որպեսզի ձեր արաքների համար ձեզ ավելի լավ զգաք:
- Բավականին շատ եմ զգում ուրիշների կարծիքի կարիքը, քանի որ ավելի վստահ եմ զգում, երբ ճիշտ եմ վարվում ոչ միայն ինձ, այլև ուրիշների համար:
- Այնքան էլ կախված չեմ, քանի որ վստահում եմ իմ կարողություններին:
- Սովորաբար ինձ ավելի լավ եմ զգում, երբ ուրիշները հավանության են տալիս իմ քայլերին:
2. Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե ինչ-որ պաշտոնական կառույցի կողմից ձեզ հրավիրեին հանրային միջոցառման:
- Ոչ այնքան հարմարավետ, իրականում բավականին անհանգիստ:
- Բավականին հարմարավետ ու ուրախ, քանի որ հնարավորություն կունենամ հանդիպել բազմաթիվ հետաքրքիր ու հայտնի մարդկանց:
- Բավականին ուրախ եմ հրավերի համար՝ չնայած փոքր-ինչ անհանգիստ կլինեմ:
3. Որքա՞ն հաճախ եք անհանգստանում ձեր տեսքի համար:
- Հաճախ:
- Հազվադեպ, գրեթե երբեք:
- Երբեմն:
4. Անհատականությանդ պատճառով սովորաբար քեզ լա՞վ ես զգում:
- Հաճախ բարկանում եմ ինքս ինձ վրա, որ կարող եմ ավելին անել ու ավելիին հասնել:
- Այո:
- Դա այն հարցն է, ինչի մասին շատ եմ մտածում:
5. Ինչպե՞ս կվերաբերվես այն փաստին, որ քեզ հրավիրեն ուղիղ ռադիոեթերով մասնակցելու քննարկման:
- Բավականին անհանգիստ կզգամ ու կնախընտրեմ չմասնակցել:
- Շատ կուրախանամ:
- Դեմ չեմ լինի մասնակցել, սակայն այնքան էլ չեմ ոգևորվի այդ հնարավորությամբ:
6. Ինչպե՞ս կնկարագրեք կյանքից ձեր սպասումները:
- Ես ավելի շատ ապրում եմ հույսերով, քան սպասումներով:
- Ռեալ:
- Բավականին մեծ սպասումներ ունեմ:
7. Որքանո՞վ եք կարողանում մարդկանց ներկայացնել ձեր դրական կողմերը:
- Այնքան էլ լավ չի ստացվում:
- Բավականին լավ:
- Ես ունեմ որոշակի ուժեղ կողմեր ու կարողանում եմ դրանք ընդգծել:
8. Կարծում ես՝ պե՞տք է հետևել բոլոր ընդունված ստանդարտներին, որպեսզի կարողանաս ընդունված լինել մյուսների կողմից:
- Այո:
- Ինձ չեն հետաքրքրում ստանդարտները, ինձ համար ուղղակի կարևոր է ընդունված լինելը:
- Որոշ չափով:
9. Որքանո՞վ է կարևոր ապրել ուրիշների ստանդարտներով, օրինակ, ծնողների:
- Կարծում եմ՝ կարևոր է ունենալ օրինակներ, ում կարող ես հետևել:
- Այնքան էլ կարևոր չէ, շատ ավելի կարևոր է դառնա այն մարդը, ով դու կաս:
- Շատ ավելի կարևոր է ապրել հասարակության ստանդարտներով և ոչ թե անհատների ստանդարտներով:
10. Դուք սովորաբար ցանկանո՞ւմ եք, որ ձեր կյանքում յուրաքանչյուրն իր հավանությունը տա ձեր արաքների համար:
- Հիմնականում, այո:
- Ոչ, դա ուղղակի անհնարին կլինի:
- Երբեմն:
11. Կարծում ես քաջություն ունե՞ս հետևելու քո համոզմունքներին:
- Ոչ այնքան:
- Այո:
- Երևի ոչ այնքան, որքան կցանկանայի:
12. Քայլերդ անելիս քո առջև բարձր ստանդարտներ ես դնում:
- Այո, կարծում եմ՝ բոլորն էլ պետք է բարձր ստանդարտներ դնեն իրենց առջև:
- Կարծում եմ՝ շատ ավելի կարևոր է ռեալ ստանդարտներ դնել քո առջև:
- Երբեմն, որոշ դեպքերում բարձր ստանդարտներ եմ դնում իմ առջև:
13. Որքանո՞վ ես քեզ լավատես համարում:
- Ես ավելի շատ վատատես եմ, քան լավատես:
- Լիովին լավատես եմ:
- Բավականին լավատես եմ:
14. Ինչպե՞ս եք Ձեզ կզգաք, եթե փորձեք, սակայն ձախողվեք:
- Հիասթափություն:
- Գոնե փորձեցի, կփորձեմ փորձառությունից ինչ-որ դրական բան քաղել:
- Պետք է միշտ փորձել, փորձել ու էլի փորձել:
15. Որքանո՞վ է ձեզ համար հեշտ ձախողումներից կամ դժբախտությունից հետո վերականգնվելը:
- Բավականին դժվար է. կան դժբախտություններ, որոնցից հետո երբեք այլևս հնարավոր չէ ամբողջովին վերականգնել:
- Որոշ դեպքերում ավելի դժվար է վերականգնվել, քան մյուսների դեպքում, սակայն սովորաբար բավականին հեշտ եմ վերականգնվում:
- Երբեք հեշտ չէ, սակայն միշտ հուսով եմ, որ ժամանակն ամեն ինչ տեղը կգցի:
16. Որքանո՞վ ես ինքդ քո կարողությունների վրա հույս դնում:
- Մենք բոլորս էլ որոշ չափով պետք է հույս դնենք ուրիշների օգնությանը:
- Բավականին շատ:
- Ավելի շատ ինքնուրույն եմ փորձում հաղթահարել խնդիրներս:
17. Որքանո՞վ է քեզ համար ցանկալի ինքդ քո չափանիշները ստեղծելը:
- Ինձ համար կարևոր է, որ իմ չափանիշներն ու արժեքները ընդունելի լինեն ու հավանության արժանան ուրիշների կողմից:
- Շատ ցանկալի է:
- Բավականին ցանկալի է:
18. Կարծում ես՝ դո՞ւ ես կառավարում քո կյանքը:
- Այնքան էլ չէ, կարծում եմ՝ ոչ ոք էլ ամբողջությամբ երբեք չի կառավարում իր կյանքը:
- Ընդհանուր առմամբ ես եմ իմ կյանքը տնօրինում:
- Իմ կյանքը ես եմ տնօրինում, սակայն ոչ այնքան, որքան կցանկանայի:
19. Որքանո՞վ ես վստահ կարողություններիդ վրա:
- Այնքան էլ վստահ չեմ:
- Շատ վստահ եմ:
- Բավականին վստահ եմ:
20. Դու ընդունո՞ւմ ես քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
- Ոչ, միշտ էլ կատարելագործվելու տեղ կա:
- Հիմնականում այո:
- Որոշ չափով այո, բայց կան բաներ, որ կցանկանայի փոխել իմ մեջ:
21. Որքանո՞վ ես վախենում ռիսկի դիմել:
- Միշտ վախենում եմ ռիսկի դիմելուց, քայլերիս հետևանքներից ու ձախողվելուց:
- Չեմ վախենում ռիսկի դիմելուց, քանի որ գիտեմ, որ երբեմն դա անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:
- Կախված է նրանից, թե որքան մեծ է ռիսկը:
22. Դու քեզ ազա՞տ ես զգում ուրիշների վերաբերմունքից:
- Ոչ:
- Այո:
- Երբեմ, ոչ միշտ:
23. Ինչպե՞ս ես վերաբերում նոր փորձառություններ ունենալուն:
- Որոշ չափով վախենում եմ, քանի որ միշտ չէ, որ նոր փորձառությունը կարելի է լավ փորձառություն որակել:
- Որպես սովորելու հնրավորություն ու նոր հնարավորությունների հնարավորություն:
- Որպես իրավիճակներ, որտեղ հնարավոր է կորուստներ կամ շահ ունենալ:
24. Քո քայլերը ինքդ երբևէ գնահատո՞ւմ ես:
- Հազվադեպ կամ երբեք:
- Այո, հաճախ եմ ինքս ինձ փորձում գնահատել:
- Երբեմն:
25. Հաճա՞խ ես ինքդ քեզ քննադատում:
- Ես ավելի շատ ինքնաքննադատ մարդ եմ:
- Հազվադեպ, գրեթե երբեք:
- Երբեմն, սակայն ես նաև հաշվի եմ առնում ուրիշների կողմից արված քննադատությունը:
Պատասխանները ստորև:
40-50 միավոր
Միավորներդ խոսում են այն մասին, որ շատ ինքնավստահ ես ու հավատում ես քո կարողություններին: Սիրում ես ինքդ լինել բոլոր այն իրավիճակների տերը, որոնք վերաբերում են քեզ: Օրինակ, եթե աշխատավայրում որոշակի փոփոխություններ են տեղ ունենան, դուք կցանկանաք իրադարձության կենտրոնում լինել ու այդ իրավիճակում կարիերայի աճի հնարավորություն կտեսնեք, իսկ անինքնավստահ մարդուն այն ավելի շատ կանհանգստացներ ու աշխատանքը կորցնելու վախ կներշնչեր:
Միակ անհանգստացնող բանը այսքան բարձր միավորների մեջ, թերևս այն է, որ կարող եք չափազանց անպատեհ ինքնավստահ, հանդուգն մարդու տպավորություն թողնել:
Դու պետք է միշտ իրականությունը պահես մտքում ու հիշես, որ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել և, որ հենց այնպես, ոչինչ չի լինում:
25-39 միավոր
Դուք սովորաբար բավականին ինքնավստահ եք ու լավատես: Չնայած կյանքում ռիսկերի կարող եք դիմել, սակայն այն մարդկանցից եք, ովքեր նախընտրում են պաշտպանվածությունն ու ապահովությունը, քան վտանգները: Այն, որ դուք չափազանց ինքնավստահ չեք, թույլ է տալիս ձեզ հանգիստ, ինչպես հավասարը հավասարի հետ, շփվել մարդկանց հետ, ու շփվելու ձեր կարողությունը օգնում է ձեզ թիմի մեջ լիակատար ու ցանկալի թիմի անդամ դառնալ:
Դուք սովորաբար ամեն տեսակ իրավիճակներում կարողանում եք դրական կողմը տեսնել ու կարողանում եք մտածված ու կշռադատված որոշումներ կայացնել՝ բոլոր հնարավոր տարբերակների մասին մտածելով:
25 միավոր
Միավորներդ հուշում են այն մասին, որ բավականին անինքնավստահ մարդ ես, ու անհրաժեշտ է, որ կարողանաս որոշակի ռազմավարություն մշակել, այնպես որ կարողանաս որոշակի վստահություն ձեռք բերել ինքդ քո նկատմամբ: Նախ պետք է հասկանաս, թե ինչու դու չունես այն ինքնավստահությունը, որ ունեն մյուսները: Մի տարբերակը կարող է լինել այն, որ դու ուղղակի այդպիսին ես: Շատ մարդիկ այնքան համեստ են, որ իրենց հաջողությունների ու ձեռք բերումների մասին լռում են: Դրանով իսկ դուք ձեզ ամենուր ցածրացնում եք:
Սակայն կան անհատականություններ, ում անինքնավստահությունը բացասական պատճառներ ունի:
- Նրանք կարծում են, թե ձախողակ են, ու իրենց կյանքում երբեք չեն տեսնում դրականը:
- Նրանք անընդմեջ մտածում են, որ դժբախտությունը հետապնդում է իրենց ու որ նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ թվում է լավ, դժբախտություններն ու ձախողումները շուտով նորից կսկսվեն:
- Ամեն ինչում միշտ ավելի շատ տեսնում են այն բացասականը, որը նրանց հետ պատահում է, ու անտեսում են դրականը:
- Նայում են ուրիշներին ու մտածում են՝ նրանք ամեն ինչ ավելի լավ են անում, քան իրենք:
- Իրենց կյանքի տարբեր ոլորտներում միայն բացասականն են տեսնում, անգամ այն, թե ով են իրենք, ինչի են հասել ու ինչերի դեռ կհասնեն:
Այս ամենի փոխարեն փորձեք հետևել ստորև նշված կետերին:
- Գնահատեք ու կենտրոնացեք ձեր ուժեղ կողմերի վրա: Կենտրոնացեք ձեր նվաճումների, կարողությունների ու տաղանդների վրա ու փորձեք օգտագործել դրանք:
- Չկա ռիսկ, չկա նվաճում: Երբեք մի վախեցեք ռիսկի դիմելուց: Ռիսկերին վերաբերվեք ոչ թե որպես ինչ-որ վտանգ, այլ նոր հնարավորություններ ունենալու շանս: Նույնիսկ եթե ձախողվեք՝ ձեզ ու ձախողմանը վերաբերվեք որպես փորձառություն, անձնական անհատականության աճ ունենալու հնարավորություն:
- Ուրիշներին քեզ քննահատել թույլ տալու փոխարեն, սովորիր գնահատել ինքդ քեզ: Սովորաբար ինքնավստահության բացակայությունը այլ մարդկանց, ինչպես օրինակ ծնողների, հասարակության ապրելաձևի չափանիշների անիրական ձգտումներն են: Ձեր կյանքը ձեր ձեռքն առեք՝ դրա մեջ անընդհատ բացասականը նկատելու փոխարեն:
- Երբեք կատարելություն մի սպասեք: Նման բան ուղղակի գոյություն չունի: Սովորիր ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս՝ քո բոլոր թերություններով հանդերձ: Դրա հետ մեկտեղ ձգտիր կատարելագործվել:
- Մի կարծիր, թե միշտ պետք է գոհացնես կամ հավանության արժանանաս ուրիշների կողմից: Քո սեփական ստանդարտներն ու արժեքները ստեղծիր ու շարժվիր դրանցով՝ առանց այլ մարդկանց հավանությանը սպասելու:
- Թույլ մի տուր, որ անցյալդ կառավարի քո կյանքը: Աշխատիր ինքնավստահությանդ վրա ու սովորիր որոշումներ կայացնել այն ժամանակ, երբ իրավիճակները թելադրում են քեզ:
Փորձեք հետևել այս կետերին ու կսկսեք հավատալ ձեր կարողություններին ու ապագային: Երբ ինքնավստահություն ձեռք բերեք՝ դա ձեզ կօգնի, որպեսզի ուրիշները նույնպես վստահությամբ ներշնչվեն ձեր նկատմամբ: Այսպիսով, դուք ավելի ուժեղ ու հարգված կլինեք ու ավելի շատ ներուժ կունենաք հաջողության հասնելու համար: