1in.am-ը գրում է.
Իսպանացի դերասանուհի, մոդել Պենելոպա Կրուսը FITNESS MAGAZINE ամսագրի կողմից անցնող տարում արժանացել է «Լավագույն կազմվածք-2013» տիտղոսին:
Երեխաների ծննդից հետո դերասանուհին ձեռք է բերել «հատուկ, կանացի հասուն հմայք»՝ ընդգծում է մամուլը:
Երկրորդ երեխայի՝ Լունա անունով դստեր ծննդից երկուսուկես ամիս անց Պենելոպա Կրուսը նկարահանող խմբի հետ հայտնվեց Լոնդոնում «Խորհրդականը» ֆիլմի պրեմիերային ու շլացրեց իր հիանալի կազմվածքով՝ հայտնում է Espanarusa-ն:
Նա վարկանիշային աղյուսակում շրջանցել է անգամ Սանդրա Բալոքին ու Ջենիֆեր Լոուրենսին (2-րդ ու 3-րդ տեղերը՝ համապատասխանաբար):
«Թարմ մթերքներ ու միջերկրածովյան խոհանոցի բաղադրատոմսեր՝ ահա հրաշալի ֆիզիկական վիճակի բանալիները: Ես երբեք չեմ անցնի խիստ նորաձև դիետաների ու չեմ «սպանվի» մարզասրահներում միայն այն բանի համար, որ դեն նետեմ ավելորդ կիլոգրամներ»,- ասում է Կրուսը:
