Esem.am-ը գրում է.
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն այս տարի Ամանորի գիշերը ընտանիքի հետ կանցկացնի: Ըստ նրա` համապատասխան առաջարկ չունենալու պատճառով որոշել է Ամանորի գիշերը չաշխատել: ESem.am-ի հետ զրույցում Անդոն պատմել է նախատոնական պատրաստության և փոքրիկի հետ տոնածառ զարդարելու մասին:

Ըստ դերասանի` մեկ տարեկան չորս ամսական դստեր` Էլենի համար սա առաջին գիտակցական Ամանորն է: «Այս տարի Էլենն առաջին անգամ ձյուն տեսավ: Շատ էր զարմացել, միաժամանակ ուրախ էր»,-ասաց Կամերային թատրոնի դերասանը և նկատեց, որ թեև դուստրը չի մասնակցել տոնածառի զարդարմանը, չի էլ խանգարել իրենց: «Երբ տեսավ տոնածառը, շատ ուրախացավ: Նրան ասել ենք, որ ձեռք չտա խաղալիքներին. խելոք գնում կանգնում է տոնածառի կողքին»,- ասաց Անդոն, ում խոսքերով` փոքրիկի համար այս տարի ավելի շուտ են զարդարել տոնածառը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ