
30-ն անց եմ արդեն… Բարետես եմ, խելացի, նպատակասլաց, ունեմ շատ հեղինավոր աշխատանք: Ամեն օր գնում եմ աշխատանքի, որտեղ իմ գործն անում եմ ավելին, քան հարկավոր է, հանդիպում եմ 1-2 ընկեր-ընկերուհիների հետ ու տուն վերադառնում: Իսկ ես չեմ ուզում տուն վերադառնալ… չեմ ուզում, քանի որ տանն ահավոր մթնոլորտ ա: Ընտանիքումս տիրում է միմյանց չնկատելու, միմյանցից հեռու լինելու ահավոր ցանկություն, որտեղ մարդիկ աշխատում են չնայել միմյանց աչքերի մեջ: Ընտանիքումս ԾԵՐՈՒԹՅՈՒՆ է. ոչ մի խինդ, ոչ մի աշխույժություն և ոչ էլ ծիծաղ: Խոսում ենք իրար հետ անհրաժեշտության դեպքերում միայն: 60-ն անց արդեն սպիտակած ծնողների նայելիս կտեսնեք միայն խորը վիշտ, դատարկություն, հոգնածություն ու անտարբերություն: Անտարբերություն ամեն ինչ նկատմամբ… Իսկ ես արդեն խելագարվում եմ: Խելագարվում եմ, քանի որ հասկանում եմ, այդ ամենն իմ պատճառով է: Հա, հենց իմ պատճառով է, քանի որ ես դեռ ամուսնացած չեմ: Տան մեջ ամեն օր, ամեն անգամ միշտ նույն թեման է շրջանառվում՝ երբ ես ամուսնանալու: Բոլոր հյուրերն իրենց պարտքն են համարում հիշեցնել, որ արդեն 35 տարեկան եմ, ամուսնանալ ա պետք, երեխաներ են պետք, ծնողներդ թոռիկ են ուզում գրկել ու սիրել, իրենց տղայի թոռնիկին, ոչ թե աղջկա (աղջկա կողմից արդեն ունեն թոռնիկ…) ու վերջապես, ամոթ ա… ինչ կմտածեն մարդիկ քո մասին: Իսկ ինչ պետք ա մտածեն՝ կամ իմպոտենտ ա, կամ էլ գոմիկ: Իսկ ես գեյ եմ:
Իսկական գեյ եմ, քնում եմ մենակ տղաների հետ, հանդիպում եմ մենակ տղաների հետ, տղա տեսնելուց եմ պատկերացնում ինձ իր հետ անկողնում, և ոչ թե աղջիկ… Տղու մարմնին կպնելուց եմ հաճույք զգում ու տաքանում, տղու մարմին սիրելուց եմ հագենում: Չեմ ուզում ամուսնանամ, քանի որ դեռ չի եղել մի աղջիկ, որի նկատմամբ էնքան զգացմունքներ կունենայի, որ համարձակորեն կթողնեի ամեն ինչ ու կամուսնանայի: Անասուն կյանք ա: Ամեն անգամ նույն խոսակցությունները լսելուց ներսումս ամեն ինչ տակնուվրա է լինում, քանի որ հասկանում եմ, որ հա՛մ ծնողներս, հա՛մ էլ ընկեր-բարեկամներս ճիշտ են, ընդունում եմ, որ ես անասնաբար եմ վարվում իմ ծնողների հետ, քանի որ ինձ պահել-մեծացրել են, իսկ ես չեմ կարողանում այդ փոքրիկ ուրախությամբ իրենց ապահովել: Հիմա, երբ գրում եմ էդ ամենը, աչքերս լցվում են, քանի որ հենց նոր մի խայտառակ կռիվ էր մեր տանը: Աչքերս լցվում են, քանի որ հասկանում եմ՝ այդպես շարունակելն այլևս անհնար է: Կարող եմ հենց հիմա կանգնել ու ծնողներիս, բարեկամներիս ասել՝ չեմ ամուսնանում, որովհետև գեյ եմ: Կարող եմ հենց հիմա դա անել, քանի որ, համենայնդեպս, հիմիկվա իրավիճակից հաստատ վատ չի լինի: Բայց չեմ անի: Կխեղդեմ մեջս ամեն ինչ, կգտնեմ մի հատ աղջկա ու կամուսնանամ: Էսքան ժամանակ միշտ մտածել եմ իմ մասին, ու ամեն ինչ արել եմ մենակ իմ հաճույքների համար: Ես անասուն չեմ, ես տավար չեմ, որ մենակ մտածեմ իմ քու***տվելու մասին, իսկ իմ ծնողների ցանկություններն ու երազանքները գետնով տամ: Իրենք ողջ կյանքն աշխատել են ու ինչ կարողացել, արել են իմ համար, ու հենց դրա համար ես չեմ կարող, մենակ նրա համար, որ ուզում եմ տղու հետ կայֆավատ լինեմ, մոռանամ էդ ամենը:
Ուզում եմ երջանկացնեմ իրենց կյանքի մնացած օրերը, ուզում եմ գրկեն իրենց այսքան երազած թոռնիկ-թոռնուհիներին ու երջանկություն նկատել իրենց աչքերում: Ուզում եմ, որ իմ հոգնած ու ծերացած մայրս գոնե կյանքի մնացած օրերում հանգիստ նստի ու իր առջև հաց դնող լինի: Ուզում եմ, որ հյուծված ու սպիտակած հայրս մտնի տուն ու թոռան հետ խաղա, հանգստանա: Հիմա, որ գրում եմ, մայրս սեղանն է հավաքում, իսկ հոգիս ու աչքերս լցված են… Լցված են, քանի որ ահավոր դժվար կլինի խեղդել իմ մեջ տղա չունենալու ցանկութունը ու նվիրվել կնոջս: Բայց պետք ա անեմ, ուրիշ ճանապարհ չունեմ: Եթե ես ՄԵՆԱԿ լինեի, կապրեի այնպես, ինչպես ուզում եմ: Մենակ լինեի, կկանգնեի ու բոլորին կասեի՝ ես գեյ եմ: Բայց ես ՊԱՐՏՔ ունեմ իմ ծնողների նկատմամբ, ու ես պետք ա անեմ էն, ինչին իրենք սպասում են: Ես անասուն չեմ, ես ուզում եմ իրենց երջանկացնել, թեկուզ իմ դժբախտությամբ: Ես էդ կանեմ… Արի