1in.am-ը գրում է.
ԱԺ մոտ ընթացող թեժ ակցիային մասնակցում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա ելույթի ժամանակ ակտիվիստները ընդհատեցին նրան ևս, սկսեցին գոռալ՝ հեռացի՛ր: Դու այստեղ անելիք չունես, մենք հավաքվել ենք պահանջելու քո տիրոջ հրաժարականը: Ակտիվիստները նկատի ունեն ամեն ընտրություններին Արամ Հարությունյանի առաջադրվելը և փող վերցնելով՝ ընտրապաքարից դուրս գալը:
Հարությունյանը փորձում էր իր խոքն ասել, սակայն ակտիվիստները թույլ չէին տալիս և նրան սադրիչ էին անվանում:
Այս պահին ԱԺ դիմաց ակցիան շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_politics_239773.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել