Tert.am-ը գրում է

Pussy Riot պանկ խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան Ռուսաստանի Սահմանադրության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել: Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, Twitter-ում հայտնել է նրա ամուսին Պետր Վերզիլովը, հաղորդում է lenta.ru-ն: 

Նա արդեն լքել է Կրասնոյարսկում հիվանդանոցը, որտեղ նրան տեղափոխել են Մորդովիայից: Տոլոկոննիկովայի հոսպիտալացումն անհրաժեշտ է եղել հացադուլի պատճառով, որը նա հայտարարել էր՝ ի նշան կալանավորների պայմանների և նրան Մորդովիայի կալանավայրից այլ ուղղիչ հաստատություն տեղափոխելու մերժման դեմ բողոքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել