Որպեսզի պարզ լինի այս համաձայնագրի հակասահմանադրական էությունը, ՀՀ Սահմանադրությունում ինտեգրել եմ բոլոր այն դրույթները, որոնք հակասում են Սահմանադրությանը:
----
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 1.ա. Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սահմանափակավում է Ռուսգազարդ ԲԲԸ-ի, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի շահերով:
Հոդված 1.բ. Հայաստանի Հանրապետության սոցիալական պետության շահերից բխող իրավական ակտերը սահմանափակվում են Ռուսգազարդ ԲԲԸ-ի, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի շահերով: Վերջինիս շահերը վեր են մնացած բոլոր շահերից:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, Ռուսգազարդ ԲԲԸ-ին, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է՝ բացառությամբ Ռուսգազարդ ԲԲԸ-ի և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի:
Հոդված 3. Մարդը, Ռուսգազարդ ԲԲԸ-ն և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ն, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա՝ բացառությամբ Հոդված 5.1. նշված դեպքի:
Հոդված 5.1. Օրենսդիր իշխանությունը սահմանափակված է Ռուսգազարդ ԲԲԸ-ի և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի հանդեպ:
Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին՝ բացառությամբ Հոդված 6.1. նշված դեպքի։
Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել՝ բացառությամբ Հոդված 6.1. նշված դեպքի։
Հոդված 6.1. ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանի Ռուսգազարդ ԲԲԸ-ի և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի վերաբերյալ ՀՀ Կառավարության և ՌԴ կառավարության կնքած պայմանագրին:
Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Սույն դրույթը չի կարող սահմանափակել Ռուսգազարդ ԲԲԸ-ի և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի իրավունքները և շահերը:
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ, սակայն Ռուսգազարդ ԲԲԸ-ն և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ն ավելի հավասար են, քան այլոք:
Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ: Սույն դրույթը սահմանափակված է Հոդված 5.1-ով:
Հոդված 33. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը եւ ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տեւողությունը սահմանվում են օրենքով: Սույն դրույթը սահմանափակված է Հոդված 5.1-ով:
Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։
Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:
Հոդված 33.1.-ը սահմանափակված է Հոդված 5.1-ով:
Հոդված 33.2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Հոդված 33.2.-ը սահմանափակված է Հոդված 5.1-ով:
Հոդված 37. Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով:
Հոդված 37.-ը սահմանափակված է Հոդված 5.1-ով:
Հոդված 45. Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին առնչվող հարկային պարտավորությունները սահմանվում Սահմանադրությանը կից հավելվածով:
Հոդված 62. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: ՀՀ ԱԺ-ն իրավունք չունի Ռուսգազարդ ԲԲԸ-ի և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի իրավունքները և շահերը սահմանափակող օրենքներ ընդունել:
Հոդված 83.5.-ով սահմանված օրենսդրական բացառիկ վերապահումները չեն կարող հակասել Ռուսգազարդ ԲԲԸ-ի և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի իրավունքները և շահերը:
Հոդված 111. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ, ինչպես նաև Ռուսգազարդ ԲԲԸ-ի և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերով:
Հոդված 118. Ռուսգազարդ ԲԲԸ-ին և ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին վերաբերող Սահմանադրական դրույթները ուժի մեջ են մինչև 2043 թվականը: Իսկ մինչ այդ՝ կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել