Որքանով որ հասկանում եմ, բացի ՀՀԿ ու հորինած երկրի երեսփոխհաններից` մնացած բոլոր պատգամավորները պարզապես պիտի լքեն Ազգային ժողովն ու չվերադառնան այլևս՝ հաջորդ 3 տարին զբաղվելով միայն լուսավորչական, ողջ ազգաբնակչության հետ մեկ առ մեկ, քաղաքացի առ քաղաքացի զրուցելու, իրավագիտակցություն և պահանջատիրության դասեր, սեմինարներ կազմակերպելու գործով, ավելի կոմպետենտ, երես ունեցող և հանցավոր կամ առնվազն մութ անցյալ չունեցող ապագա պատգամավորներ պատրաստելու գործով: Որովհետև այս (5-րդ) գումարման խորհրդարանի հետ կապված ամեն ինչ հասկանալի է ...
Մնացած գոռուն-գոչյունն ընդհանրապես տեղին չէ, որովհետև գլխով պատ ջարդող 10 տարեկանից ավելի մեծ մարդը պարզապես կամ խելագար է, կամ էլ անուղղելի հիմար/անհաջողակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել