Tert.am-ը գրում է.
Ռուսաստանցի գործարար, «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներմամբ ազատ է արձակվել և հայտնվել Բեռլինում, բացառիկ հարցազրույց է տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին:
Համացանցում հայտնվել էր տեսագրությունը, սակայն ներկայում տեսանյութն արգելափակված է:
Շատ անկեղծ հարցազրույցում Խոդորկովսկին պատմում է իր ազատ արձակման հանգամանքների մասին, ասում` շնորհակա՞լ է արդյոք Պուտինին, թե՞ ոչ, զբաղվելո՞ւ է արդյոք քաղաքականությամբ, կրկին հովանավորելո՞ւ է ընդդիմությանը, թե՞ ոչ, ինչո՞վ է զբաղվելու առաջիկայում, վրեժ լուծելո՞ւ է, թե՞ ոչ և այլն:

Սոբչակի այն հարցին` արդյոք Խոդորկովսկին ներե՞լ է այն մարդկանց, ովքեր իր կյանքից 10 տարի են խլել, նա նշել է, որ ի վերջո «ՅՈՒԿՕՍ»-ի գործով մարդ է զոհվել` ի դեմս իր տեղակալ Վասիլի Ալեքսանյանի: Նա այս մասին հիշել է այն բանի համատեքստում, թե ինչ զգացմունքներ ունի այդ գործով դատավարություն իրականացնողների հանդեպ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



