Եվ այսպես, հայտնի դարձան 77 պետական դավաճանների անունները: Դրանք են ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության ԲՈԼՈՐ պատգամավորները: Բոլորն անխտիր... նրանք միաձայն քվեարկեցին գազի պայմանագրի վավերացման օգտին, իսկ նրանց բալագանին չցանկացան մասնակցել մյուս խմբակցությունները, ովքեր լքեցին դահլիճը:
Պարոնայք և տիկնայք կողմ քվեարկողներ, դուք հասկանո՞ւմ եք, որ սրանից հետո հավերժ կրելու եք դավաճանի, ժողովրդի թշնամու խարանը ու ինչ էլ անեք, այն չի ջնջվի ձեր վրայից: Դուք դարձաք Հայաստանի պատմության մեջ ամենանզովյալ կերպարների շարքի արժանի շարունակողները: Դուք եք նոր Վասակ Սյունիները, ու դեռ ձեր ծոռներին հիշեցնելու են, որ իրենց պապերն ու տատերը ծախեցին էս երկիրը:
Դուք իրավունք չունեք հայ կոչվելու, ձեր բաժինը դավաճանի կոչումն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1435392013358021&id=100006617070037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



