Life.panorama.am-ը գրում է.

Ամուսինս սիրում է խոզի ազդրը, բայց այս տարի որոշել ենք հնդուհավ դնել. Ալլա Լևոնյան

Ինչպես յուրաքանչյուր տոն, ամանորը ևս, ունի խորհուրդ, որը մեզանից յուրաքանչյուրը մեկնում է յուրովի… Շատերի մոտ այն յուրաքանչյուր տարի ամեն ինչ սպիտակ էջից սկսելու ևս մեկ առիթ է, շատերի մոտ էլ «պայթուցիկ» սեղաններով դիմացինին զարմացնելու հնարավորություն…Տանտիկինների համար երբեմն ամեն ինչ խառնվում, հաճելի, բայց հոգնեցուցիչ է դառնում… Ինչպե՞ս են դիմակայում հանրությանը հայտնի տանտիրուհիները ամանորյա թոհուբոհին, որքանո՞վ են հետևում նորաձևությանը և հորոսկոպին ինչպիսի՞ դեմքով են հյուրընկալում ու հյուրընկալվում, այսօր Life.panorama.am-ը կփորձի պարզել արդեն իսկ բազմազավակ մայրիկ երգչուհի Ալլա Լևոնյանից:

-Ալլա, ամանորը որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել:

-Հայաստանում՝ տանը:

-Դեկտեմբերի 31-ին ժամը 00:00-ին ձեր սեղանի շուրջ ովքե՞ր են հավաքված լինելու:

-Ամուսինս, ես, երեք զավակներս… Մենք այդ օրը ընտանիքով ենք սիրում դիմավորել…

-Մարդիկ երբեմն բողոքում են, որ հոգնում են ամանորյա այցելություններից… Դուք այդ օրերին չե՞ք որոշում հանգստանալ…

-Ամանորն ինձ համար տոն է, որից բերկրանք եմ ապրում և ուրախանում: Սիրում եմ հյուրեր ընդունել, այցելել հարազատներիս… Զարմանում եմ, երբ բողոքում են: Տարվա ընթացքում զբաղվածության պատճառով մենք չենք հասցնում շատ բարեկամների այցելել, սա մեզ համար գեղեցիկ առիթ է այդ բացը լրացնելու… Հաջորդ օրվանից պարտադիր սկսում ենք այցելել նախ նրա հարազատներին, ապա՝ իմ…

-Փաստորեն հերթականություն եք սահմանել…

-Հատուկ չենք արել, այդպես ստացվել է… Քանի որ հաջորդ օրը գնում ենք շնորհավորելու սկեսուրիս և ամուսնուս եղբոր ընտանիքին, միանգամից երկու ընտանիքներով որոշում ենք այցելել նաև ամուսնուս հորաքույրներին և հորեղբորը… Իսկ ամսի 2-ից գնում ենք Ավշար ու վերադառնում երկու օրից…

-Եթե գաղտնիք չէ, ամանորյա գնումներին մոտավորապես որքա՞ն գումար եք հատկացրել:

-Ճիշտն ասած՝ այդ ուղղությամբ հաշվարկ չեմ արել ու չեմ էլ մտածել…Նաև ասեմ, որ գնումները, նամանավանդ ամանորյա, Սերոն՝ ամուսինս է կատարում, ես այդ ժամանակը չունեմ, և նա թույլ էլ չի տալիս, որ նման բաներով զբաղվեմ…Որքան անհրաժեշտ է, ծախսում ենք, որպեսզի լինի նորմալ՝ ոչ ճոխ, ոչ աղքատիկ սեղան:

-Իսկ նվերների բոլորի համա՞ր եք գնում:

-Բոլորի համար՝ ոչ, երեխաներիս համար՝ այո: Նաև հարազատների ու մտերիմների երեխաների համար: Դա հաճելի ավանդույթ է… Իսկ մեծերի համար նվեր գնելը պարտավորեցնող է…

-Ձեր տոնածառն արդեն զարդարե՞լ եք: Ի՞նչ գույների մեջ է:

-Դեռ չենք զարդարել, և՛ երեխաներս, և՛ ես դեռևս  զբաղված ենք, իրենք՝ դասերով, ես՝ նկարահանումներով… Ամսի 28-ին կսկսենք այդ գեղեցիկ արարողությունը: Դա մեզ համար ուղղակի պարտավորվածություն չի, որ օրվա մեջ մեկ ժամ գտնենք ու անենք… Իսկ ինչ վերաբերում է գույներին, ասեմ, որ հատուկ գույներ չեմ ընտրում կամ հետևում տարվա երանգներին…Չեմ կարող տեղավորվել մեկ գույնի մեջ: Խաղալիքներն ամեն տարի թարմացնում ենք, հները համադրում նորերի հետ: Իհարկե, ամբողջությամբ, ինչ ունենք չենք լցնում տոնածառի վրա: Խաղալիքները երեխաներս են ընտրում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել