1in.am-ը գրում է.

Շատ բույսեր չեն դիմանա գլոբալ ցրտերին՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է Nature գիտական ամսագրում: 

Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ստեղծելով, ապա նաև ուսումնասիրելով ծաղկային բույսերի էվոլյուցիոն քարտեզը: Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են բույսերի 49064 տեսակ: 

Մասնավորապես, հետազոտողները պարզել են, որ էվոլյուցիայի ընթացքում բույսերի մեծ մասը կորցրել է ցրտերին արագ ադապտացվելու կարողությունը: 

Այսպիսով՝ կլիմայի փոփոխության պատճառով բույսերի գերակշռող մասը կոչնչանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել