Բնական գեղեցկությունը միշտ գեղեցիկ է: Եվ եթե բնությունը ձեզ փարթամ կառուցվածք է տվել, մի շտապեք դիետա պահել: Ավելի լավ է սովորեք գնահատել այն, ինչ ունեք, և շահեկան կերպով ընդգծել առավելությունները:
Ցանկացած աղջիկ ցանկանում է գեղեցիկ ու էլեգանտ տեսք ունենալ, բայց բոլորը չէ, որ գիտեն, թե ինչպես դրան հասնել: Հաճախ այն աղջիկները, ում պարամետրերը գերազանցում են 90/60/90-ը, խաչ են քաշում նորաձևության և ոճի վրա: Ժամանակն է լսել մի քանի խորհուրդ և հասկանալ, որ թմբլիկ աղջիկներն էլ թաքցնելու բան չունեն (դե գրեթե...)
1. Ճիշտ ներքնազգեստ
Ինչպես թատրոնն է սկսում կախիչից, այնպես էլ ցանկացած հագուստ սկսում է ճիշտ ընտրված ներքնազգեստից: Այսօր շտկող բոդիների և շորտերի բազմաթիվ տեսակներ կան, որոնք օգնում են քողարկել պրոբլեմատիկ գոտիները: Իսկ ահա կուրծքը, որը ցանկացած թմբլիկ աղջկա հպարտությունն է, նույնպես գրագետ մոտեցման կարիք ունի: Push up էֆֆեկտի կարիք այստեղ չկա, իսկ ահա «բաժակների» գեղեցիկ ձևն ու ճիշտ չափսը շատ տեղին կլինեն:
2. Վտանգավոր պրինտեր
Բազմիցս ասվել է, որ հագուստի վրայի նկարները փոխում են կառուցվածքի տեսողական համամասնությունները: Թմբլիկ կառուցվածքով աղջիկներին խորհուրդ է տրվում խուսափել հորիզոնական գծերից և ցանկացած խոշոր էլեմենտներից: Իսկ ահա ասիմետրիկ պրինտներից և ուղղահայաց գծերից խուսափել պետք չի:
3. Կտորի մասին
Գեղեցիկ սիլուետի ստեղծման հարցում մեծ նշանակություն ունի նաև կտորի որակը: Չափազանց բարակ և թափանցիկ կտորները դժվար զարդարեն փարթամ կառուցվածքը: Նկարներով փափուկ կտորները նույնպես լավագույն տարբերակը չեն: Նախշերը դեֆորմացվելու հատկություն ունեն, իսկ դա նշանակում է, որ ավելորդ անգամ կընդգծվեն մարմնի թերությունները: Պետք է խուսափել նաև թավիշից և վելվետից, ինչպես նաև փայլուն կտորներից:
4. Ձևի մասին
Եթե խոսել մարմնի վերին հատվածի մասին, ապա այստեղ ամենից շահեկան տեսք են տալիս V-աձև կտրվածքները: Իսկ ստորին հատվածի համար ընտրեք պարզ և լակոնիկ ձևեր` դասական տաբատներ և ուղիղ կիսաշրջազգեստներ: Իհարկե, մինի երկարության մասին պետք է մոռանալ:
5. Գույնի մասին
Ընդունված է համարել, որ բաց երանգները գիրացնում են, իսկ մուգ երանգները` նիհարեցնում: Բայց դա չի նշանակում, որ թմբլիկ աղջիկների զգեստապահարանը պետք է ամբողջությամբ մուգ երանգների մեջ լինի: Իհարկե, պետք է խուսափել ակտիվ սպիտակ իրերից, հատկապես մարմնի ստորին հատվածում, բայց ահա բեժ և պաստելային գույները շատ տեղին են:
5. Կոշիկների մասին
Որպեսզի մարմինը շատ ծանր չերևա, ավելի լավ է հրաժարվել բարակ կրունկներից և ընտրել քառակուսի կամ կլորավուն կրունկներ:
6. Կարևոր մանրամասներ
Հաշվի առեք, որ զարդերը, պայուսակներն ու այլ աքսեսուարները պետք է նույնպես զգուշությամբ ընտրել: Փարթամ կառուցվածքի կողքին փոքրիկ պայուսակը կոնտրաստ կստեղծի և միայն կընդգծի թմբլիկությունը: Նույնը վերաբերում է և մանր զարդերին: