Ամեն ինչ իր ժամանակն ունի: Օրվա խորհուրդ:

Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական խոսքը ոչինչ չփոխեց մեր իրականության մեջ: Ընդամենը ավելացրեց ստատուսների քանակը ՖԲ-ում: Լևոն Զուրաբյանը կարող է ՖԲ-ում լայքերի համար նախատեսված էջ բացել ու 100.000 լայք գնել: Ա՛յ թե Ամանորյա նվեր կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Ես խոսք եմ տալիս, որ այդ նվերին ես էլ կմասնակցեմ և մեկ լայք կնվիրեմ: Մի խոսքով վերջին ելույթով պապիկը ապացուցեց, որ նրա ժամանակն անցել է, նրա միակ վաստակը այն կլինի, որ այլևս քաղաքական հայտարարություններ չանի ու պատմության գրքերում մնա որպես ՀՀ 3-րդ հանրապետության 1-ին նախագահ:

Երեկ և՛ ԱԺ պատգամավորներն էին պատրաստվում այսօրվա քվեարկությանը, և՛ ժողովուրդը: Մարդիկ կան, մասնավորապես Կարգին Հայկոն, իր արտասահմանյան գործերը կարճելով, վերադառնում է Հայաստան, որպեսզի ժողովրդի հետ մասնակցի ակցիային: Դե, դեպքերի ինչպիսի զարգացում կլինի՝ չեմ կարող ասել: Միայն ցանկանում եմ, որ այսօր բոլորը առողջ վերադառնան տուն: 

Երեկ օրվա վերջում լուր տարածվեց, որ Ֆեյսբուքը Հայաստանում ցանկանում են արգելափակել: Մարդիկ միանգամից մոռացան գազն է՛լ, Ամանորն է՛լ, բանկերին ունեցած վարկերն է՛լ ու սկսեցին քննարկել այդ լուրը: Պատկերացնում եմ՝ քանի հոգի է դեպրեսիվ վիճակում եղել: Շտապեմ հանգստացնել բոլորին. եթե Հայաստանում պաշտոնապես ՖԲ-ն արգելափակվի, որը հավանական չէ, շատ ավելի հեշտ միջոցներ կան ՖԲ մտնելու այնպես, որ թուլացեք ու անցեք առօրյա գործերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել