1in.am-ը գրում է.

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը երախտապարտ է ազատության մեջ ապրելու և համաշխարհային կարևոր բանավեճերին մասնակցելու հնարավորության համար, որը նա ստացել է Ռուսաստանի տրամադրած քաղաքական ապաստանի շնորհիվ:

Այս մասին ԿՀՎ նախկին աշխատակիցը հայտարարել է բրազիլական Globo հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

«Ես կարդալու շատ ժամանակ ունեմ, ուշադիր հետևում եմ աշխարհում կատարվող իրադարձություններին»,- ասել է Սնոուդենը: Նրա խոսքերով՝ ինքն արդեն բավականին յուրացրել է ռուսերենը, որպեսզի այդ լեզվով ասի՝ «Շնորհավոր Սուրբ ծնունդ»:

Նա ընդգծել է, որ ամենևին չի զղջում ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքը գաղտնազերծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել