Այսօր ճակատագրական օր է քաղաքական ուժերի համար: Ճակատագրական է նաեւ հանրապետական կուսակցության համար: Այնտեղ կան մարդիկ, ովքեր իրականում հասկանում են գազի պայմանագրի էությունը: Հանրապետականների գոնե մի մասը հասկանում է, որ ոչ մի իշխանություն հավերժական չի լինում: Նրանք նաեւ հասկանում են, որ պայմանագիրն այս ձեւով վավերացնելու դեպքում, վաղ, թե ուշ, պատասխանատվության են ենթարկվելու: Այսպես կոչված ընդդիմադիր ուժերը միշտ փորձել են ցույց տալ, որ իրենք «մաքուր» են, քանի որ դեմ են քվեարկել այս կամ այն օրինագծին: Բայց դեմ քվեարկելով՝ նրանք ընդամենն օրինակացրել են ողջ գործընթացը: Նրանք դա քաջ գիտակցում են: Եւ երբեք չեն փորձել գտնել պայքարի այլընտրանքային ձեւեր, նույնիսկ չեն մտածել այդ մասին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իրեն հանձնարարված դերն էր կատարում: Բայց այժմ եկել է պահը, որից պետք է օգտվի այս ուժերից յուրաքանչյուրը: Դու կա՛մ ընդունում ես, որ Հայաստանը անկախ երկիր է եւ նման պայմանգիր չի կարող ստորագրել, կա՛մ համաձայն ես հանձնել քո անկախությունը: Օրը ճակատագրական է հենց դրանով. դու տեր ես կանգնում քո անկախությանը, թե հանձնում ես քո երկիրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/790764410939560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել