Շուտով ես կմեկնեմ քեզ մոտ .. Ինձ համար սա կյանքի ամենապայծառ ամանորը կլինի.. 
Մենք ամանորը միասին չենք դիմավորելու .. 
Սակայն այն օրը, երբ օդանավը վայրէջք կատարի, ձեր ձնոտ քաղաքում ամանոր է լինելու...
Արևներ են փայլելու ... 
Ձեր ձնոտ քաղաքում երջանիկներ չկան..
Ես կգամ շուտով ... 
Ու կջերմանան մարդիկ այդ ցուրտ ամանորի գիշերը..
Եվ ձյուն կգա, որ ամեն-ինչ ավելի գեղեցիկ լինի..
Եվ թեկուզ չգա... 
Մենք արևներ ենք կուլ տալու ու ջերմությունից հալվելու է ցուրտ եղանակը... 
Ես հանդիպելու եմ քեզ.. 
Երջանկությունս փայլելու է քո աչքերում .. ոչ ոք երբեք այդքան կատարյալ երջանիկ իրեն չի զգացել, որքան մենք ենք զգալու...

Մի շաբաթ շարունակ ես քեզ նամակներ չեմ գրելու.. 
Մի շաբաթ շարունակ ես երջանկություն եմ կուլ տալու..
Մի շաբաթ շարունակ ես առավոտյան արթնանալու եմ, ու վազեմ քո սենյակ .. 
.. Մի շաբաթ շարունակ դու բռնելու ես ձեռքս, ինչպես բռնել ես միշտ երկու տարի շարունակ...
.. Մի շաբաթ շարունակ դու շոյելու ես դեմքս, ինչպես չես շոյել արդեն մեկ ու կես տարի ...
.. Մենք բոլորից թաքուն ուշ գիշերը «փախչելու ենք» տանից..
.. Մենք բոլորից թաքուն ձմռան ցրտին պաղպաղակ ենք ուտելու ...

Ես պատրաստելու եմ ձվածեղ, երբ մայրիկդ շտապի աշխատանքի..
Քեզ համար այն լինելու է աշխարհի ամենահամեղ ձվածեղը...
Իսկ հայրիկիդ համար՝ անհամ ու վառված ...
Մենք միասին զարդարելու ենք տոնածառը, չնայած ես մինչև ամանոր չեմ մնալու քո կողքին..
Մի շաբաթ շարունակ ես լինելու եմ երջանիկ..
Մի շաբաթ շարունակ դու լինելու ես ամենաերջանիկը...
Մի ամբողջ շաբաթ մենք ապրելու ենք մեր կյանքի մեկ ու կես չապրած տարին...
Հետո ավարտվելու է շաբաթը, ու ես մեկնելու եմ հետ ..
Օդանավը խլելու է ինձ՝ քեզնից... 
Ինչպես խլեց քեզ՝ ինձնից..
Ես մեկնելու եմ ...

Ու այլևս ոչ մի ամանորի հրաշք չի լինի...
Ու այլևս չեմ մեկնի քեզ մոտ..
Եվ ոչ էլ դու՝ իմ..
Մինչ «դաժան» քաղաքների «տերերը» բարիանան ու թույլ տան մեզ կրկին հանդիպել...
Այս անգամ ընդմիշտ...

Ասում են՝ ամանորին կարող ես մեկ ցանկություն պահել, ես պահում եմ գոնե այդ մի շաբաթը ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել