1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը հնարավորություն կգտնի վերականգնելու Իրանի դեմ պատժամիջոցները, եթե ստանա հաստատումն այն բանի, որ Թեհրանն աշխատում է միջուկային զենքի ստեղծման վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսին:

«Մենք գործարք չենք պատրաստում և չենք ընդունի այն գործարքը, որը մեզ թույլ չի տա հստակորեն վերահսկել, թե ինչով են նրանք զբաղվում: Եվ եթե մենք դա բացահայտենք, ապա վստահեցնում եմ, որ Իրանի վրա ճնշումը կվերսկսվի»,- ասել է Ռայսը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ ցանկացած բանաձև, որում կհիշատակվի Իրանի հետ մեծածավալ համաձայնագիրը, պետք է ենթադրի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների ավտոմատ վերականգնում, եթե այդ երկիրը խախտի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել