Այս լարված ու վտանգավոր իրավիճակում, երբ բոլորս կանգնած ենք Սերժ Սարգսյանի կործանիչ ռեժիմի դեմ ձևավորված մեկ ճակատում, երբ այդ նույն ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում ոչ միայն մեզ պառակտելու, թուլացնելու, այլ նաև ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու, երբ հերթական ինքնաբուխ, արդարացված բողոքի միջոցառումից առաջ մենք պետք է վայրկյան անգամ չկորցնենք անտեղյակներին ու անտարբերներին իրազեկելու, հորդորելու դուրս գալ փողոց, մենք նորից ընկնում ենք մի անիմաստ ու դատարկ բանավեճի մեջ ու կրկին մեր թիրախն ենք դարձնում ոչ թե մեր այս ողբերգական, աղետալի կացության պատասխանատուներին, այլ այդ պատասխանատուներին թե փողոցում, թե ամբիոններում չխնայող, նրանց դեմ ԲԱՑ մարտի մեջ գտնվող Կոնգրեսին:

Ուրեմն ի՞նչ է սա... համապատասխան տեղերից վերահսկվածությո՞ւն, պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությո՞ւն, նախա՞նձ, ծախվածությո՞ւն, թե՞ ազնիվ քյարփնջություն:

Մեր միասնական պայքարը ռեժիմի դեմ այլընտրանք չունի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հանցախմբի հեռացումն ու այդ դեպքում միայն Ազատ, Անկախ Հայաստանի կայացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել