Esem.am-ը գրում է.
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դստեր` Նոնայի հարսանյաց հանդեսին ESem.am-ն անդրադարձել է: Թեև Նոնան աստղերի շարքին չի դասվում, նրա մասին հրապարակումները միշտ արժանանում են հասարակության հետաքրքրությանն ու դրական արձագանքին: Թատերական ինստիտուտի ուսանողուհին օրերս ռեստորանային համալիրներից մեկում հավաքել էր ընտանիքի անդամներին, մոտ հարազատներին ու ընկերներին` տոնելու ծննդյան 22-րդ տարեդարձը:

Ամուսնացած կնոջ կարգավիճակում առաջին անգամ ծննդյան օրը նշող Նոնային առաջինը շնորհավորել են ամուսինը` Գրիգորն ու ծնողները, այնուհետև Գերմանիայում բնակվող մտերիմ ընկերուհին: «Առաջին անգամ էի Գրիգորի հետ նշում ծննդյանս օրը, ինչը շատ հաճելի էր: Նրանից ու ծնողներիցս բացի շատերն են շնորհավորել ինձ: Շատ հաճելի էր անկեղծ և յուրօրինակ բարեմաղթանքներ լսելը»,- նշեց Նոնան, ով հարսանիքից հետո տրամադրված չի եղել մեծ խնջույք կազմակերպել, այդ իսկ պատճառով երեկույթին ներկա են եղել միայն մտերիմ մարդիկ:

«Ես ուշադրություն չեմ դարձնում նվերներին, կարևորը վերաբերմունքն է: Գրիգորն ինձ ամեն օր է հետաքրքիր անակնկալներ մատուցում, իսկ ծնողներս իրենք են իմ նվերը,- ասաց Նոնան, ով շատ է սիրում ու կարևորում իր ծննդյան օրերը: -Հատկապես ծննդյանս օրվա գիշերն եմ սիրում, երբ տանը՝ ընտանիքիս անդամների հետ փչում եմ տորթի մոմերը: Ինձ համար առաջնայինն այն է, որ այդ օրը ոչ միայն ես ուրախ լինեմ, այլև իմ հյուրերը. ձևականություններ տանել չեմ կարողանում, սիրում եմ անկեղծ մարդկանց: Հիմա ուրախանալը դժվար է դարձել ու հնարավորության դեպքում պետք է լիաթոք զվարճանալ, թանկ մարդկանց միջավայրում: Կարծում եմ՝ միայն այդ դեպքում օրդ անմոռանալի կդառնա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ