Հոն` համեղ միջոց հարբուխի դեմDoctors.am-ը գրում է.

Ջերմային մշակման ընթացքում հոնի բուժական հատկությունները չեն կորչում, այնպես որ այս ցուրտ ամիսներին  թեյի հետ հոնի մուրաբա վայելելով՝ կարելի է խուսափել հարբուխով հիվանդանալու վտանգից, քանի որ հոնն ամրապնդում է իմունիտետը:

Բանն այն է, որ հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, պեկտինային նյութեր և ֆիտոցիդներ, դաբաղանյութեր և 30-60 տոկոս վիտամին C:

Իր քիմիական բաղադրության շնորհիվ ախորժաբեր, հակատենդային, արյան ճնշումը կարգավորող և անոթային աթերոսկլերոզը կանխող բնական դեղամիջոց է:

Ցուցված է նաև լյարդի ու երիկամների հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում: Շաքարային դիաբետի ժամանակ օգտակար է  թարմ պտուղներից պատրատված հյութը:

Դեռևս հին ժամանակներից  հոնի թուրմն օգտագործվել է ռախիտի, անգինայի, խոզուկի, քութեշի և էլի շատ հիվանդությունների ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել