1in.am-ը գրում է.

Ավստրալիացի գիտնականները հայտնել են, որ պարզել են, թե շաքարավազի և ճարպի բարձր պարունակությամբ սննդամթերքները ինչպես են կապված կոնգնիտիվ ունակությունների նվազման հետ: 

Փորձաքննությունը ցույց է տվել, որ նման սննդակարգի հետևող առնետները 6 օր անց հիշողության վատթարացում են ունեցել:

Բանն այն է, որ հիպոկամպում` հիշողության ձևավորման և պահպանման համար ուղեղի հատվածում բորբոքում է արձանագրվել: Վերոնշյալ կապի հիմքում ընկած է հենց այս երևույթը:

Նմանատիպ արդյունք է նկատվել նաև մարդկանց մոտ: Մասնավորապես` նրանց մոտ նվազել է ուղեղի, այսպես ասած, կատարողական գործառույթը: Այս երևույթն արձանագրվել է վնասակար սննդամթերքների օգտագործումից արդեն 5 օր անց:

Դա հատկապես վտանգավոր է օրգանիզմի ծերացման տեսանկյունից, գրում է Rosbalt-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել