Օրինակը իմ վրա բերեմ, որ ավելի պատկերավոր լինի: Ենթադրենք ես ինչ-որ փոքր սրճարանի 20% բաժնետեր եմ, որում սովորաբար սնվում եմ ու մի փոքր եկամուտ եմ ստանում կամ ուտելու մի բան եմ տանում տուն: Մի օր էլ սովորականի պես սուրճ եմ խմում թխվածքով, որի համար օրինակ պետք է վճարեի 2000 դրամ, բայց մատուցողի բերած հաշիվը կազմում է 3.000.000 դրամ` պատճառաբանելով, որ ահագին ժամանակ է մենյուն փոփոխել են, թանկացրել են, հիմա հաշվել են ու ես այսքան պարտք եմ: Դե ես էլ հո չե՞մ կասկածելու, որ ես այդքան պարտք չեմ, միանգամից լուծումը գտնում ու առաջարկում եմ իմ ունեցած 20%-ը նվիրել գլխավոր բաժնետիրոջը, իրենք էլ դեռ ինձ «լավություն» են անում ու իմ 20%-ով, որի արժեքը ըստ իրենց 1.550.000 հազիվ կազմի, պարտքս «ջրում են», մի բան էլ պայմանավորվում ենք, որ ես 30 տարի պետք է օգտվեմ նույն սրճարանից` անկախ իրենց մենյուից ու գներից...
Հասկացանք չէ՞, ես այլևս չունեմ սրճարանի 20%, չունեմ եկամուտ, մի բան էլ համաձայնվել եմ իրենց պայմաններով օգտվել սրճարանից, բայց գնում եմ տուն ու հայտարարում, որ ես էնքան «շուստռի ու ուժեղ» տղա եմ, որ էդ 20%-ով ամբողջ 3.000.000 պարտքս փակել եմ, դրանից լավ տարբերակ չկար ու ինձ այլ կարծիքներ չեն հետաքրքրում...
Հ.Գ. Հիմա ես չեմ, Դուք եք, այս նույնը պատկերացրեք Ձեր տեսանկյունից։ Ինչպես կարող է մարդը հպարտանալ նման բան անելուց հետո, մի բան էլ ուրիշներին մեղադրել իր «արդար ու հեռանկարային» գործարքը փնովելու մեջ...
Հ.Գ-2. Ասածս չդիտվի, որ ռուսներին պաշտպանում եմ, բայց մեծ հաշվով չեմ էլ մեղադրում, որովհետև ռուսները չլինեին, իրենց փոխարեն ասենք Սվազիլենդի թագավորությունը կամ Տրինիդադ և Տոբագոն էլ լինեին, հաստատ չէին հրաժարվի նման պայմաններից, իսկ բոլոր նրանք, ովքեր այս պայմանները ձեռնտու են համարում, պաշտպանում կամ արդարացնելու փորձեր անում, կներեք, բայց կամ անմեղսունակ են, կամ մազոխիստ, կամ էլ ինչ-որ բան կա, որ էլի դեռ չի բացահայտվել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201161339743628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել