1in.am-ը գրում է.

Վերա Բրեժնևայի համար շատ ծանր է եղել «Վիա Գրա» խմբից հեռանալը: Այժմ էլ նա առանձին ջերմությամբ է հիշում խմբում անցկացրած իր տարիները: Մի օր Վերան հոգնածության պատճառով նույնիսկ չի կարողացել անկողնուց վեր կենալ՝ այնպես, որ Նադեժդան և Ալբինան ստիպված են եղել առանց նրա մեկնել Խարկով` համերգի: Հոգեկան գերլարվածության պաճառով էլ աստղը լքել է խումբը:

«Հոգնել էի: Անդադար հիվանդանում էի: Կազմը սկսվեց հաճախակի փոփոխվել: Դրան գումարած, Սոնյան պետք է առաջին դասարան գնար, և ես ցանկանում էի դստերս դպրոց տանել, նրա հետ դասերով զբաղվել և վերջապես՝ նորմալ մայրիկ լինել: Իսկ պրոդյուսերական նախագծում քեզնից ոչինչ կախված չէ` աշխատում ես, երբ ասեն` երեխաների ծննդյան օրերին, Ամանորին: Եվ դա ճիշտ է: Պատկերացրեք, եթե 3 երգչուհիներն էլ արձակուրդ վերցնեն տոներին, խնդրեն չաշխատել մտերիմների մկրտության ժամանակ: Կարելի է փակել խումբը, քանի որ գրեթե միշտ հանգստի օր կլինի: Այդ պատճառով էլ ես «ստեղծագործական» արձակուրդ վերցրեցի»,- 7days.ru կայքը մեջբերում է երգչուհու խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել