Հաշված րոպեներից կմեկնարկի «Հայաստանի ձայնը 2» նասխագծի երկրորդ գալահամերգը, որի արդյունքներով 8 մնացած մասնակիցներից կընտրվեն 4-ը, որոնք կանցնեն եզրափակիչ փուլ: Նախագծում մնացել է 2-ական մասնակից ամեն մի մարզչի թիմերից, որոնք այսօր կպայքարեն եզրափակչի ուղղեկգրի համար: Ընտրությունն իրականացվելու է մարզիչների և հանդիսատեսի SMS-ային քվեարկության արդյունքում՝ 40/60 հարաբերությամբ: Այսպիսով, հրավիրում ենք Ձեզ հետևելու երկրորդ Գալահամերգին, որը հենց տեղից էքսկլյուզիվ կլուսաբաանի BlogNews.am-ը՝ որպես նախագծի տինֆորմացիոն գործընկեր: Մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություն և բարի ժամանց:
22:11
Դուք հիմա վստահաբար քրֆում եք գովազդ դնողներին ու ժլատ հեռուստատեսություններին, մինչդեռ պատճառն ավելի քան տրիվիալ է. Հովոյի ականջակալը չի աշխատում ու հիմա այնքան գովազ կդիտեք, մինչև Հովոյի հարցը լուծեն:
22:20
Սամվել Գրիգորյանի աղջկա վրա էս նախագծը չեկավ: Հիմա էլ հենց առաջինը ինքը բեմ ելավ, որ Հայկոյի հետ բացման երգը կատարի, իսկ նրա բարձրախոսը չմիացավ: Էհ, էտը կառմա:ՃՃՃ
22:26
Պետք է խոստովանեմ, որ կույր լսումների ժամանակ ամենաշատը տպավորված մասնակիցներից մեկը Անահիտ Շահբազյանն էր, բայց առաջի գալահամերգին դուրս հեչ չէկավ, իսկ այսօր դեռ չերգած, արդեն մի տեսակ հիասթափություն պատճառեց կրկին Լիլիթ Հովհաննիսյան սթայլ սանրվածքով: Մնաում է մոմ վառենք, որ էլի Արթուր Գրիգորիչի երգ չերգի:
22:29
Թե ասա այ Վալերա ջան, այ ախպեր ջան, ուզեցել ես թիթիզ համար բեմադրես, լավ ես արել, բայց ինչի՞ լավ չես պարապել, որ հետո էլ գալահամերգի ժամանակ երգիդ սկզբի կեսը չլսվի, որովհետև չես կարողանում համ դաշնամուր նվագես, համ միկրոֆոնի մեջ երգես: Արդյունքում՝ պռովալ տվեցիր համարի սկիզբը, մանթռաշ ընկար ու չկարողացար նորմալ կատարել մնացած երգը:
23:09
Մանեն փայլուն է երգում, անգամ նստած հիմա ընկերուհուս հետ վիճում ենք, թե ինքն ա ավելի լավ երգում, թե Բեյոնսեն: Միակ թերությունը նրանում է, որ պարախումբը ակնհայտորեն չի ձգում համար: Մի խոսքով, բռավո կատարման համար ու 3 պարողների համար: Մանեն ավելի լավ էր պարում, քան իրա պոդտանցովկեն: Այսրվա ամենահզոր համարն էր դեռևս:
23:17
Շուշան Պետրոսյանի թիմի մասնակիցները ավարտեցին իրենց ելույթները: Իրոք փայլուն երեխեք են Մանգասարյանն էլ, Մանեն էլ, բայց դահլիճից դիտելիս մի այլ կարգի տպավորվեցի Մանե Սարգսյանի համարից, որը իրոք հզոր էր ու իրոք կայացած արտիստին հարիր, իսկ այ Մանգասարյանի համարում ինձ ինչ որ բան չհերիքեց: Նախ երգի ընտրությունն էր մի քիչ անհասկանալի, որովհետև թույլ չէր տալիս, որ նա դրսևորի լիովին իր գլխավոր առավելությունը՝ հզոր ձայնը, իսկ Մանեն մաքսիմալ իրացրեց իրենց: Կարծում եմ, արդար կլինի, եթե հաղթի Մանեն:
23:38
Հայտնի դարձավ Հայաստանի Ձայնի երկրորդ ֆինալիստը՝ Քրիստինե Մանգասարյան: Այս անգամ ևս մարզչի ու հանդիսատեսի կարծիքները չհամնկան: Շուշանը Քրիստինեին տվեց 40 միավոր, իսկ հանդիսատեսը՝ 63: Համապատասխանաբար Մանեն ստացավ Շուշանիից 60 միավոր, իսկ հեռոիստադիիտողների կողմից՝ 37:
Իմ կարծիքով այս գալահամերգին Մանեի համարն ավելի լավ էր ու անկասկած նրան դեռ մեծ ապագա է սպասում, բայց չի կարելի ասել, որ Քրիստինեն արժանի չէ եզրափակչին մասնակցելու:
23:46
Սյուզի Սիրականյանը փաստորեն իսկական թաքնված տաղանդ էր ու իրան ինչ որ բան պահում էր առաջ: Հիմա որ սկսեց երգել, էլի սկիզբը սահուն չէր, բայց մեկ էլ հո՛պ, բացվեց ու դարձավ մակարդակով երգիչ: Այ եթե ինքը ստաբիլ կարողանա այս որակը պահի, ինքը հաստատ կարող է մասնակցել ու հավակնել հաղթելու ցանկացած երաժշտական նախագծում: Շատ արտիստիկ ու շատ գեղեցիկ ձայնով կատարված համար:
23:55
Արևիկ Գրիգորյանն էլ հզորագույն կատարում ցույց տվեց: Դահլիճը հոտնկայս է ծափահարում նրան՝ Լառա Ֆաբիանի երգի փայլուն կատարման համար: Հատկապես սպանեց ակապելլան, երբ Արևիկը բարձր նոտաներ վերցրեց, այդ ժամանակ իմ ծնոտն էլ կախվեց: Ի դեպ այսօր դեռ առաջին դեպքն էր, որ երկու մասնակիցներն էլ այնքան փայլուն կատարեն, որ իրոք չիմանամ, թե ում եմ նախապատվություն տալիս:
00:01
Ի դեպ, Նազենին նոր մի թեթև երգեց գովազդի ժամանակ ու ասեմ, որ ինքն էլ կարա մյուս եթերաշրջանին մասնակցի, կարգին էլ երգում ա էդ աղջիկը:
00:07
Լավ է, որ Միքայել Պողոսյանը գոնե հասկացավ, որ Հայաստանի Ձայնը նախագծին պետք է նորմալ երգեր ընտրել, որ համ սիրուն լինեն, համ հիթայինհ, համ էլ երեխեքի տվյալներին համապատասխանի: Վատ է, որ երկու երգն էլ Ռուսաստանի նույնօրինակ նախագծից էին... երկուսն էլ...
00:27
Հայտնի դարձավ երրորդ ֆինալիստը՝ դա Արևիկն է: Կարծում եմ ոչ մեկի լեզուն չի ֆռա ասել, որ Արևիկը արժանի չէր նախագծի եզրափակիչ դուրս գալուն: Կարծում եմ նաև, որ բոլորդ կհամաձայնվեք, որ Սյուզին էլ մեծ ապագա կունենա, եթե ՛շարունակի իր վրա աշխատել ու պայքարել: Այսպիսով, այս պահին գիետնք ֆինալիստներից 3-ին՝ Վիգենը, Կրիստինան ու Արևիկը:
Մնում է օրվա գլխավոր ինտրիգը. Պեպելյանը-Շահբազյան ինտրիգը կշարունակվի՞ էսօր:
00:28
Ու էս աղջկան նախագծից հանեցի՞ն... Հենց նոտայա վերցնում, Պեպելյանն էլ չի լսվում:
00:34
Շահբազյանը կամ հիմա նենց պետք ա երգի, որ էլ ոչ մեկի մոտ հարցեր չմնա՝ Պեպելյանի բեք-ոկալիստ լինելու պահով, կամ էլ սուս ու փուս լքի նախագիծը: Լավ է, թե վատ բարդանում եմ ասել, բայց որ ամենախիստը իրեն են դատելու հետո՝ փաստ է:
00:41
Դե ոնց քցում բռնում եմ, Խանչալյանը կամ շատ տաղանդավոր ա, կամ էլ շատ պատրաստված ա ու իրա վրա ահավոր աշխատող, կամ էլ երկուսն իրար հետ: Համենայն դեպս, էս մի թիզ երեխեն ամեն անգամ նոր կերպարով է ու նոր ոճով: Կարծում եմ արդեն բոլորին պարզ է, թե ով է անցնելու եզրափակիչ: Ի դեպ, ահագին... զվարճալի էր տեսնել պարուհի-ծանրաքաշի:ՃՃՃ Ի դեպ-2. ծաղիկներ տալու պահը բեմադրված չէր, էդ տղեն իրոք չուժոյ պախմել էր:



