1in.am-ը գրում է.

Հինգշաբթի օրը Բեյոնսեն Mrs. Carter Show-ի հետ ելույթ է ունեցել Բրուքլինում, որին այցելել է նաև Մադոննայի որդեգրված 7-ամյա դուստրը՝ Մերսի Ջեյմսը: 

Բեյոնսեն համբուրել է աղջկա ճակատը, իսկ հպարտ մայրիկը լուսանկարը տեղադրել է Instagram-ում: 

Դրանից բացի, 55-ամյա երգչուհին Բեյոնսեի համերգից երկրորդ լուսանկարն է տեղադրել սոցցանցում: Բեյոնսեն ելույթ է ունեցել մանուշակագույն փայլերով տրիկոյով: 

Հիշեցնենք, որ վերջերս Բեյոնսեն երաժշտության աշխարհի սիրահարներին ցնցել է անսպասելի թողարկած Beyonce ալբոմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել