«Խրթխրթան աղցան»
Բաղադրությունը
600 գր ապխտած հավի միս (կամ տավարի միս)
400 գրամ մարինացված կանաչ ոլոռ
200 գրամ հաց
300 գրամ եգիպտացորեն
300 գրամ քերած պանիր
բուսայուղ
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հացը կտրտել խորանարդիկներով: Տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը:
Ապխտած մսից հեռացնել կաշին, առանձնացնել ոսկորները, միսը մանր կտրատել:
Խառնել կանաչ ոլոռը, եգիպտացորենը, պանիրը, միսը, հացը (ցանկալի է այն ավելացնել մատուցելուց առաջ` խրթխրթան լինելու համար): Ավելացնել մայոնեզը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել