1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից վտարել մի շարք պետությունների դեսպաններին, եթե նրանք միջամտեն Թուրքիայի ներքին գործերին: Ելույթ ունենալով Սամսուն մարզում` կառավարության ղեկավարը դիվանագետներին մեղադրել է «սադրիչ գործողություններին» մասնակից լինելու մեջ` կապված Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի հետ:

Միևնույն ժամանակ, Էրդողանը չի հստակեցրել, թե որ դիվանագետների մասին է խոսքը:

Նրա կարծիքով` այդ «կեղտոտ գործողությունը» ուղղված է կառավարության վարկաբեկմանը:

«Վերջին օրերին, ինչը շատ տարօրինակ է, դեսպանները ներգրավված են որոշ սադրող գործողություններում: Ես նրանց կոչ եմ անում կատարել իրենց աշխատանքը: Եթե դուք դուրս եք գալիս ձեր պարտականությունների սահմաններից, ապա դա կարող է տարածվել կառավարության իրավասության վրա: Այդ դեպքում մենք պարտավոր չենք ձեզ պահել երկրում»,- ասել է վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել