1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց կթողնի «Վալենսիա»-ի դեմ կայանալիք առաջիկա հանդիպումը:
Հիշեցնենք, որ իսպանական Լա Լիգայի 7-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 00:00-ին:
«Բեյլի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա բաց կթողնի առաջիկա հանդիպումը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:
Նշենք, որ այժմ «Ռեալ»-ը զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր: «Վալենսիա»-ն 20 միավորով 10-րդն է:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_239482.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել