Մարդկային ուղեղը ավելի քան 80 մլն նեյրոն է պարունակում, որ կազմում է ամբողջ մարմնի մասսայի 2%: Կենսագործունեության համար մեր ուղեղը պահանջում է սննդից ստացվող էներգիայի 20%-ը: Այդքան էներգիան հարկավոր է նրա գոյության համար: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հայտնի խորհուրդ ուղեղն ավելի արդյունավետ աշխատացնելու համար:

1 Ֆիզիկական վարժություններ

Մենք բոլորս գիտենք ֆիզիկական վարժությունների անհրաժեշտության մասին: Ինտենսիվ շարժումների ժամանակ բարելավվում է ոչ միայն մկանների և ուղեղի արյան մատակարարումն, այլև մեծացնում է ընդհանուր աշխատունակությունը: Այդ դեպքում հատկապես լավ օգնում են յոգայի վարժությունները:
2 Ջուր խմեք

Մեզանից շատերն առավոտյան անպայման մեկ բաժակ սուրճ են խմում: Բայց կոֆեինը ինչպես ուրիշ այլ խթանիչներ, շատ կարճ ազդեցություն է ունենում, իսկ երբ նրա էֆֆեկտը թուլանում է, մարդու մոտ կրկին հոգնածության և ապատիայի զգացողություններ են առաջանում: Ասում են, որ եթե առավոտյան սուրճի փոխարեն մեկ բաժակ ջուր խմեք, ապա այն շատ ավելի լավ կաշխուժացնի:
3 Ակտիվացրեք բոլոր զգայարանները

Մարդը շատ լավ տարբերում է գույները, բայց նույնը չի կարելի ասել հոտերի տարբերակման մասին: Հոտերը կարող են կենտրոնացնել ուշադրությունը և աշխուժություն հաղորդել: Արոմաթերապիայի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ռեհանի, ուրցի, վարդի և լավանդայի հոտերն այն ժամանակ, երբ հատկապես կարևոր է ուշադրության կենտրոնացումը:
4 Ամեն ինչում պոզիտիվ փնտրեք

Ինչպես բոլորս գիտենք, հանգիստ միջավայրում մտավոր աշխատանքը շատ ավելի հեշտ է կատարել: Դժբախտաբար, իրական կյանքում այդպիսի իրավիճակներ շատ հազվադեպ են հանդիպում: Բայց եթե կենտրոնանաք նաև լուսավոր կողմերի վրա, ապա աշխատանքի արդյունավետությունը էականորեն կբարձրանա:
5 Գլուխկոտրուկներ լուծեք

Բոլոր հնարավոր գլուխկոտրուկները, խաչբառերը, սուդոկուները և բառային խաղերը գերազանց կերպով կմարզեն Ձեր ուղեղը: Տարբեր հիվանդությունների ժամանակ այս վարժությունները կարող են օգնել վերականգնել մտածելու կարողությունը: Հաճախակի խաղացեք այսպիսի խաղեր և ուղեղը միշտ տոնուսի մեջ պահեք:
6 Որակյալ հեռուստատեսային հաղորդումներ դիտեք

Հայտնի պնդում է, որ հեռուստատեսությունը «հիմարեցնում» է մարդկանց, բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե այն շատ երկար նայեք և առանց տարբերակման: Իսկ եթե հաղորդումները ճիշտ կերպով ընտրեք, ապա վնասի փոխարեն մեծ օգուտներ կքաղեք:
7 Օգտվեք համացանցի գանձերից

Համացանցում կարելի է ամեն ինչի մասին տեղեկություններ գտնել: Պետք է միայն ճիշտ հարցեր տալ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ համացանցում հարկավոր ինֆորմացիայի որոնումը ավելի շատ է ծանրաբեռնում ուղեղը, քան կարդալը:
8 Ճիշտ սնվեք

Որպես հիմնական «վառելիք»՝ ուղեղն օգտագործում է գլյուկոզան: Բայց դա չի նշանակում, որ ավելի խելացի դառնալու համար պետք է միայն քաղցրավենիք օգտագործել: Ընդհակառակը, պարզ մտքի և լավ հիշողության գլխավոր գրավականը առողջ սնունդ է, որը պարունակում է մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն:
9 Խնդիրների դեպքում խոտաբույսեր օգտագործեք

Մարդու կոգնիտիվ ունակությունները բարելավելու և սթրեսադիմացկությունը բարձրանցնելու համար հրաշալի օգնում է ժենշենը:
10 Մի դադարեք անընդհատ ինչ-որ նոր բան սովորել

Եթե նույնիսկ ամենատաղանդավոր և ընդունակ ուղեղը անգործության է մատնված, ապա շատ շուտ «կհիմարանա»: Որպեսզի դա տեղի չունենա, անընդհատ նոր զբաղմունք գտեք ձեզ համար: Կարելի է օտար լեզուներ ուսումնասիրել, նկարչությամբ զբաղվել. բազմաթիվ տարբերակներ կան: Օրական 15 րոպե ճանաչողական գործունեությունը բոլոր դեղահաբերից ավելի լավ կօգնի կանխարգելել ուղեղի դեգրադացիան:



