Life.panorama.am-ը գրում է.

Ամբողջ Երևանով կպցրած են մի անհասկանալի երիտասարդի «Օլյա» երգի պաստառները, բայց վախենում եմ այդ երգը լսել. Արթուր Իսպիրյան

Life.panorama.am-ը ներկայացնում է երգիչ  Արթուր Իսպիրյանի հետ անցկացված հարցազրույցի առաջին մասը:  

-Արթուր, 2013-ը հանգստի տարի՞ էիք հռչակել: Ձեր մասին,կարծեք ավելի քիչ լսեցինք…

-Այդպես թվում է, բոլորովին պասիվ չեմ եղել երգարվեստում: Պարզապես շատ քիչ հեռուստահաղորդումների եմ մասնակցել, ինչն իմ մեղքով չէր: Դե, հեռուստատեսությունը մեծ ուժ ունի, և երբ քիչ ես երևում, գործերդ երբեմն աննկատ են մնում… Հիմա այն թիվն է, որ դու պետք է քեզ գնահատես, առաջ «բրթես»: Նախկինում տաղանդավոր մարդուն փնտրում, գտնում էին, հիմա ընդհակառակը՝ նրանցից խուսափում են…

-Քիչ երևալու խնդիրը երևի նաև տեսահոլովակ չունենալու մեջ է:

-Ներկա պահին 4 անգլերեն դուետներ ունեմ երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ: Այն երաժիշտը, ում հետ աշխատում էի, Հայաստանից հեռացավ և երգերը մի քիչ անավարտ մնացին… Գիտեք, այսօր տեսահոլովակ նկարահանելը բավական գումարների հետ է կապված: Մտածում եմ՝ եթե այդ գումարը պետք է տամ տեսահոլովակի համար, ավելի շատ ձայնագրություններ, բարեգործություններ կանեմ նման գումարով… Վերջին տեսահոլովակս 12 րոպեանոց կինո-համերգ է՝ նվիրված Արտեմի Այվազյանին, ինչը, չգիտեմ ինչու, չեն ցուցադրում… Երևի իրենց ստանդարտներին չի համապատասխանում, պետք է ավելի կոմերցիոն և ռեստորանային երաժշտություն լիներ, որ ցուցադրեին…

-Այսօրվա հայկական էստրադայից, փոփ երաժշտությունից գո՞հ եք:

-Բավական հետ է գնացել… Այնքան է գնացել, որ մտել է Թուրքիա…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել