Հայ ազգը շատ լավ հիշողություն ունի: Ինքը հիշում է թե՛ լավը և թե՛ վատը, թե՛ հերոսներին և թե՛ դավաճաններին, թե՛ Վասակ Սյունուն և թ՛ե Վարդան Մամիկոնյանին, թե՛ Դավիթ Բեկին և թե՛ Մելիք Ֆրանգյուլին: Եթե խորհրդարանը «Գազային» դավաճանության ակտը հաստատի, ապա ոչ ուշ ապագայում, Երևանի մի բանուկ մասում կկանգնեցվի «Դավաճանության պատ» հուշարձանը, որի վրա գրված կլինեն այն նախարարների, պատգամավորների անուն-ազգանուները՝ իրենց նկարներով, որոնք վավերացրեցին այդ դավաճանական փաստաթուղթը, և ով չի ծուլանա, մի հատ կթքի դավաճանների պատի վրա: Ի դեպ, դատելով որոշ ՀՀԿ-ական պատգամավորների հարցերից, իրենք էլ էին ապշած պայմանագրի ղազագրային բովանդակությունից, և շան պես զգում էին, որ սա իրենց համար լավ չի վերջանա: Ռուսաստանը իր նոր կամ, ավելի ճիշտ, պուտինյան ամբիցիաներն իրագործելու ռեալ հնարավորություն չունի և, վաղ, թե ուշ, դուրս է մղվելու նաև մեր տարածաշրջանից, քանի որ ինքը մեզ հետ ոչ թե ուզեց ախպերություն անի, այլ տիրություն: Էնպես որ, թող լավ մտածեն ՀՀԿ-ականները: Հայտնվե՞լ, թե չհայտնվել դավաճանների պատին: Այս է խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել