Panorama.am-ը գրում է.
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.8%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 10.3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 1.2%-ով , իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 9%-ով:
Մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` նոյեմբերին շինարարության համախառն ծավալը նվազել է 7.3%-ով, սակայն ամսական կտրվածքով արձանագրվել է 25.5%-ի աճ:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա 2013թ-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 0.2%-ով, իսկ այս տարվա հոմտեմբերի համեմատ` 2%-ով:
Նոյեմբերին 4%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 7.6%:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները աճել են 6.63%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները 3.6 %-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ