Իշխանությունների նկատվող անվստահությունը չէի կարողանում բացատրել մինչև այսօր, երբ կարդացի Միգրացիոն ծառայության պետի արած հայտարարությունը՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին: Պարզվում է, որ Ռուսաստանում օգոստոսից մեկնարկած հակամիգրացիոն արշավի ընթացքում երկիր մուտք գործելու վրա արգելք է դրվել 420 հազար օտարերկրացու վրա, որոնցից մոտ 17.000-ը ՀՀ քաղաքացիներ են: 
Դրանց զգալի մասը վտարվել է Սոչիից, բայց դինամիկան անհանգստացնող է, այն աստիճան անհանգստացնող, որ միգրացիոն ծառայության պետը, ով նաև կոչված է նրա համար, որպեսզի կասեցնի արտագաղթը, մի բան էլ խորհրդատվություն է անում՝ հորդորելով արտագաղթողներին չխախտել Ռուսաստանի օրենքները, որպեսզի նրանց հանկարծ հետ չուղղարկեն: Ի դեպ, հաշվի առեք, որ այդ 17.000-ից շատերը վերադարձել են իրենց ընտանիքներով, այնպես որ թիվը պետք է որ ավելի մեծ լինի:
Փաստորեն, 3 ամսվա մեջ արդեն մոտ 17.000 վերադարձող ունենք, ու եթե այս տեմպերով գնանք, ապա Հայաստանում շատ արագ կկուտակվի պայթյունի համար անհրաժեշտ այն կրիտիկական մասը, որից ամեն գնով խուսափում են իշխանությունները: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին մեր վարչապետն էր ասում, որ արտագաղթը լավ է, որովհետև հեղափոխություն չի լինում: Դե հիմա թող պատրաստվեն ներգաղթին ու շարունակեն ժողովրդին կեղեքող տնտեսական քաղսքականությունը, տեսնենք՝ ինչ կլինի դրա վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել