Տղամարդու զգեստապահարանի ո՞ր դետալներին է պետք ուշադրություն դարձնել, որպեսզի կանայք տղամարդուն գրավիչ ու ցանկալի համարեն: Ահա մեր ցուցակը:

1. Փողկապ

Ինչո՞ւ: Դրանով կարելի է մարդուն կապկպել:

2. Ճարմանդ

Ինչո՞ւ: Ճարմանդներն ուշադրությունը գրավում են դեպի ձեռքերին, դաստակներին, մատներին և խոսում են դետալների հանդեպ տղամարդու սիրո մասին, իսկ կանանց դա դուր է գալիս:

3. Վերնաշապիկ

Ինչո՞ւ: Այն ընդգծում է կազմվածքը, հետո կանանց շրջանում ընդունված է համարել, որ վերնաշապիկով տղամարդիկ ինքնավստահ են:

4. Որակյալ անդրավարտիք

Ինչո՞ւ: Գեղեցիկ գրկում են կարևորը: Կարևորը, որ դրանք ընտանեկան չլինեն:

5. Փակ վզով վերնաշապիկ (водолазка)

Ինչո՞ւ: Ընդգծում է լայն ուսերը: Հատկապես գեղեցիկ է սևը:

6 Խոշոր գործվածքով սվիտեր

Ինչո՞ւ: Ամենահարմար հագուստն է, որ կարող է լինել տղամարդու հագին: Այն լի է ջերմությամբ և վստահությամբ: Նման սվիտերով տղամարդու կողքին կինն իրեն պաշտպանված է զգում:

7. Գլխարկով (капюшон) բաճկոն

Ինչո՞ւ: Հարմար է, երբ կինը մրսում է, իսկ տղամարդն հանում է տաք բաճկոնն ու այն գցում կնոջ վրա:

8. Բայկա

Ինչո՞ւ: Բայկայով տղամարդուց կրքի և արկածների հոտ է գալիս, իսկ աղջիկները սիրում են, երբ տղամարդուց վտանգի հոտ է գալիս:

9. Պատռված ջինսեր

Ինչո՞ւ: Պարզապես գեղեցիկ է, հատկապես երբ կիպ գրկում է տղամարդու հետույքը:

10. Կաշվե թևնոցներ

Ինչո՞ւ: Ասոցացվում են ինչ-որ բրուտալ բանի հետ:

11. Կոստյում

Ինչո՞ւ: Գրեթե բոլոր կանայք թուլություն ունեն կոստյումով տղամարդկանց հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել