«Ըստ ռուսական «комерсантъ» թերթի, այսուհետ ՀԱՊԿ-ն հակազդելու է ԱՊՀ երկրներում Արևմուտքի կողմից նոր «գունավոր հեղափոխություններ» անցկացնելու փորձերին։ Այս մասին հայտարարվել է նախօրեին ՀԱՊԿ-ի կազմակերպած կլոր սեղանի արդյունքներով։ Դրա մասնակիցները եկել են այն եզրակացության, որ «Ռուսաստանի արևմտյան հակառակորդները միջազգային կառույցներով դիմում են մանիպուլացիաների` կապված ընտրությունների հետ, ակտիվորեն ազդում են ինտերնետային օգտատերերի վրա, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների միջոցով ներկայացնում են հասարակական տրամադրությունների խեղաթյուրված պատկեր»։ Կլոր սեղանի արդյունքներով՝ կազմակերպիչները պատրաստելու են առաջարկների ցանկ, որոնք կվերաբերեն արտաքին միջամտությանն ու «գունավոր հեղափոխություններին» հակազդելուն, ինչը կուղարկվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարությանը։ Բնականաբար, ՀԱՊԿ-ն իսկույն հաշվի կառնի այդ առաջարկները և կանցնի ԱՊՀ անդամ երկրներում «գունավոր հեղափոխությունների փորձերին» հակազդելու «նվիրական գործին»։
Սա բնականաբար, վերաբերելու է նաև Հայաստանին, որի իշխանություններն այլևս ցանկացած հարցում առաջնորդվում են առաջին հերթին՝ Ռուսաստանի ու նրան սպասարկող միավորների Մաքսային միության, ՀԱՊԿ-ի շահերով։ Այնպես որ, պետք է սպասել, որ Երևանում անգամ մի քանի տասնյակ քաղաքացիական ակտիվիստների ակցիաները կարող են որակվել՝ որպես «գունավոր հեղափոխության փորձ» ու արժանանալ ՀԱՊԿ-ի հակազդմանը։ Վալերի Օսիպյանի աչքը լույս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։