1in.am-ը գրում է.
Որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը երեխայի է սպասում: Դրա պատճառը դերասանուհու գիրանալն է: Սակայն նրան մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, թե ինչն է նրա` քաշ հավաքելու պատճառը: Պարզվում է` Ջուլիան փոխել է սննդակարգը:
«Նախկինում նա միշտ հետևում էր, թե ինչ է ուտում, խուսափում էր քաղցրից և խմորից պատրաստված ուտեստներից, իսկ այժմ նա խնդիրներ ունի ընտանիքում: Նրա մայրը լուրջ հիվանդ է: Այդ պատճառով էլ Ջուլիան տառապում է, իսկ սթրեսի ժամանակ շատ քաղցր է ուտում»,- ասել են նրա ծանոթները:
Նրանք նաև հայտնել են, որ դերասանուհին մեծ կամքի ուժ ունի և արդեն նկատել է, որ գիրանում է` աշխատելով ամեն կերպ խուսափել դրանից, գրում է Wday.ru կայքը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_239361.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել