Pastinfo.am-ը գրում է.
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինն որոշում է ընդունել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Քննչական մարմնում նյութեր էին նախապատրաստվում երկու բաղադրիչով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատական նիստի ժամանակ գործով վկա Վարդան Ղուկասյանի կողմից ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ անելու և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նոյեմբերի 22-ին քրեական գործի հարուցումը մերժելու որոշումն ընդունվել է համապատասխանաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության և 13-րդ կետով՝ համաներման ակտի կիրառման հիմքերով: