Զարմանում եմ էն մարդկանց վրա ովքեր իրենց կոտրված ձեռքով, 5000 դրամ ՞քերելով՞ ՀՀԿ են ընտրում, ապահովում նրանց համար բացարձակ մեծամասնություն լինելու փաստը ԱԺ-ում, հետո էլ իրենց երևակայելով, թե ակտիվիստ են, հասարակության մոտ կարծիք ձևավորողներ են (բոլորին ա հայտնի, որ հասարակությունը ինֆորմացիան իրեն հետաքրքրող հիմնականում ստանում ա կայքերից, սոցցանցերից) և կարող են հարմար առիթի դեպքում, ցեխ շպռտել կոնկրետ քաղաքական ուժի վրա: Բայց արի ու տես, որ այս անգամ ևս, դրանց նմանները հույսները դրել են միմիայն իրենք իրենց երևակայած ակտիվիստի անվան վրա, այն է, եթե ինչ-որ թեմայի հետ կապված կարծիք կարտահայտեն, ուրեմն դա կնդունվի հասարակության կողմից և մարդիկ կսկսեն այդպես մտածել:

Տո հասկացեք վերջապես, դուք Ձեզ սպառել եք ձեր ոչ օբյեկտիվության և երկերեսանի լինելու պատճառով, քանզի մատուցել հասարակությանը սեփական հիվանդ երևակայականի վրա հիմնված սուբյեկտիվ կարծիքը, որպես իրականություն, դա արդեն ոչ օբյեկտիվ ա: Հայ-ռուսական գազի պայմանագրի հետ կապված նշեմ, որ ինչքան էլ մեջտեղներիցդ ճղվեք, միևնույնն ա, Նախագահը խոստացել ա ՞ՊուԾին՞-ին ու չի կարող դրժել սեփական խոստումը, սարեր էլ շուռ գան ԱԺ-ով անցկացնելու են դա: Հիմա ինչ, ավելի լավ ա դառնալ խաղալիք և որպես ձևականություն մասնակցել քվեարկությանը և դեմ քվեարկել հասկանալով, որ ոչինչ չի փոխվում, թե ավելի խելամիտ ա բոյկոտել այն և բացարձակապես չմասնակցել քվեարկությանը, որպես առհամարանք: Էտ ինչի բոլորով հարձակվեցիք, թե ԲՀԿ-ն իդեմս Նաիրա Զոհրաբյանի հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: Պատկերը ավելի բոյկոտող և չհանդուրժող կդիտարկվեր մասնակցել և դեմ քվեարկել, թե բոլորով բոյկոտել այդ պայմանագրի ստորագրումը: Կարծում եմ երկրորդ տարբերակը ավելի քան ազդեցիկ կլիներ այս պարագայում: Այնպես որ, մի հարցի շուրջ տեսակետ արտահայտելուց առաջ, անհրաժեշտ ա ՞մեդալի՞ երկու երեսին էլ նայել ու հասկանալ, թե այդ իսկ պարագայում, որն է ավելի արդյունավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել