1in.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևային ավելի վաղ «բռնացրել» էին «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի ռեժիսոր Մարիուս Վայսբերգի հետ: Զույգը, սակայն, այդ ժամանակ ամեն կերպ հերքեց սիրավեպի մասին լուրերը:

Սակայն որոշ ժամանակ անց Վերա Բրեժնևան խոստովանեց, որ նման սիրավեպ եղել է: Թե որքան են տևել նրանց հարաբերությունները` ո՛չ Վերան, ո՛չ Մարիուսը չեն խոստովանում:

«Ես, երևի արդեն սովորել եմ այդպես ապրել` կոկիկ: Իհարկե, իմ անձնական կյանքը ես սահմանազատում եմ առնվազն մամուլից, իսկ աառվելագույնը` նման զանգվածային ուշադրությունից: ինձ համար շատ թանկ են հարաբերությունները, այդ պատճառով էլ անձնական կյանքը միշտ էլ ինձ համար անձնական է մնացել»,- ասել է երգչուհին:

Վերայի խոսքերով` իր և Մարիուսի միջև իսկապես զգացմունքներ էին ծնվել, և դա ֆիլմի PR չէր:

Այս մասին գրում է Shoubiz.siteua կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել